Իսկ դուք գիտեի՞ք թե ինչու են մահացած մարդկանց 2 մետր խորությամբ հուղարկավորում
Հուղարկավորություն կամ թաղում, հանգուցյալի դին թաղելու (հողին հանձնելու) կարգն ու դրա հետ կապված, ինչպես նաև մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող ադաթ-սովորույթ։ Հուղարկավորության ձևերը փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի։ Ամենուր, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, սկզբնական թաղումները կապված են եղել կրոնական պատկերացումների հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում։ Հանդերձյալ կյանքի վերաբերյալ հավատը մարդկանց ստիպել է մեռածին զարդարել, լավ հագցնել, դամբարանում դնել ուտելիք, զենքեր, աշխատանքային գործիքներ և այլն, մյուս կողմից, վախենալով նրանից, զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա «վերադարձը»։ Ի պատիվ հանգուցյալի, գերեզմանի վրա ստեղծել են բլուրներ (տես Դամբարանաբլուր), կառուցել տարաձև դամբարաններ (բուրգ, աշտարակ, մատուռ և այլն), դրել խաչքարեր ու տապանաքարեր։ Հայկական լեռնաշխարհում բրոնզի ու երկաթի դարերում թաղել են տարբեր ձևերով՝ պպզած ու թևերը կծկած, կողքի պառկեցրած՝ գլխի տակ ձեռքերը, գետաքար կամ կավաման դրած, գլուխն ու մարմինը իրարից անջատ՝ միևնույն կամ առանձին դամբարաններում, դիակառքի վրա՝ խսիրով փաթաթած, մեկ դին՝ մեկ կամ երկու կարասում, խմբով՝ 3-45 դիակ մեկ դամբարանում (Լճաշեն, Աստղաձոր, Կարճաղբյուր և այլն)։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...