Ով է «Պատվից առավել» սերիալի Լուսինը եւ ինչ ճանապարհ է անցել
«Պատվից առավել» հեռուստասերիալում Լուսինին մարմնավորող Մերի Մովսեսյանը դեռ մանկուց է որոշել դերասանուհի դառնալ: Թե ինչպես է կարողացել համոզել ընտանիքի անդամներին, ինչ ճանապարհ է անցել մինչեւ Թատերական ինստիտուտի առաջին կուրսում հայտնվելը:
«Իմ բախտը բերել է»
Այս տարի առաջին կուրսն ավարտեցի գերազանցությամբ: Սովորում եմ Դավիթ Հարությունյանի արվեստանոցում: Եթե ես չընդունվեի իր կուրս, հնարավոր է՝ ինստիտուտից դուրս գայի... Կուրսղեկս ինձ շատ բան է տալիս: Իմ բախտը բերել է, բոլոր դասախոսներն ինձ աջակցում են: Ոչ բոլորին են թույլ տալիս նկարահանվել սերիալներում, շնորհակալ եմ իմ կուրսղեկին, որ ընդառաջեց:

«Ցավալի է»
Կարծում եմ՝ մասնագիտական կրթությունը բոլոր ոլորտներում էլ կարեւոր է: Ցավոք, Հայաստանում դերասանի մասնագիտությունն արժեզրկվել է, շատ սերիալներում տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ դերասանների, շատերն անգամ միջին մասնագիտական կրթություն չունեն, ինչն իրոք ցավալի է, քանի որ դրանից նախագծի որակն է ընկնում:
Ճակատագրական
Ընտանիքում դերասաններ չենք ունեցել: Երբ 3 տարեկանում ցանկություն եմ հայտնել դառնալ դերասանուհի, մայրս ասել է՝ սպասիր, դրա ժամանակն էլ կգա: Արդեն տասը տարեկանում հստակ որոշել էի, բայց մայրս ասում էր՝ դա իմը չէ, այլ մասնագիտություն կարող եմ ընտրել: Բայց 13 տարեկանում շատ պատահական ստացա Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու առաջարկ, եւ դա իմ կյանքում ճակատագրական եղավ: Այդ ֆիլմն ապացույց էր ե՛ւ մայրիկիս, ե՛ւ ինձ համար, որ կարող եմ, որովհետեւ դերասան լինելն այդքան հեշտ չէ, ինչքան թվում է:

Դերասանն ու մաթեմատիկան
Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ոչ թե ավագ դպրոց գնալ, այլ քոլեջ: Մայրիկիս խորհրդով պետք է հաշվապահական ոլորտն ընտրեի, քանի որ լավ մաթեմատիկա գիտեի, բայց ռեժիսորների հետ խորհրդակցելով՝ հասկացա, որ դերասանը պետք է լավ մաթեմատիկա իմանա:): Սովորեցի Երեւանի տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլեջի դերասանական բաժնում, իսկ երբ ավարտեցի այն, որոշեցի Ռուսաստանում շարունակել ուսումս, այնտեղ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, բայց վերջին պահին ծնողներիս հետ խոսելիս մտափոխվեցի, եկա Հայաստան եւ այստեղ ընդունվեցի: Ավարտելուց հետո մեծ ցանկություն ունեմ ուսումս արտերկրում շարունակել:

Մերի Մովսեսյանը
Երջանկության համար
Ես եւ Լուսինն ունենք նմանություններ, բայց միեւնույն ժամանակ շատ տարբեր ենք: Լուսինի պես ունեմ որոշակի միամտություն, բայց նաեւ ուժեղ բնավորություն ունեմ եւ երբեք ոչ մեկին թույլ չեմ տա նեղացնել ինձ: Լուսինը սովոր է, որ միշտ մեղավոր է, իսկ ես՝ երբեք: Կերպարն ինձ շատ հետաքրքրեց, քանի որ Լուսինը, դառնալով հանգամանքների զոհ, ենթարկվում է ընտանեկան բռնության: Ցավոք, նրա նման աղջիկներ շատ կան, ովքեր չեն պայքարում ընտանեկան բռնության դեմ: Կերպարիս միջոցով ցանկություն ունեցա ցույց տալ, որ պետք չէ լռել, այլ պետք է պայքարել երջանկության համար:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...