Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Ժամանց

Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. Այս պատմությունը, հուզել է հազարավոր մարդկանց

Այս պատմության հերոսն իր կյանքից մի դեպք է պատմում ընթերցողներին ցույց տալու համար, թե որքան շատ է պետք գնահատել հարազատներին, քանի որ մենք երբեք չենք իմանա, թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը…

«Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով: Մի օր, երբ ես աշխատանքից տուն եկա, նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով. «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել: Խնդրում եմ, մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել, և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինն արժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:

Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է: Իհարկե, ես համաձայնեցի, քանի որ հորս մահից հետո, իսկ դա 19 տարի առաջ էր, մայրս լրիվ միայնակ էր մնացել: Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։ Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում:

Մայրս շատ զարմացավ և հարցրեց, թե ինչ է պատահել: Նա վախեցավ՝ մտածելով, որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար: Բայց ես հանգստացրի մորս՝ ասելով, որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել:

Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում, մայրիկս՝ նույնպես: Երբ ես հասա նրա տան մոտ, դատելով իր տեսքից, հասկացա, որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում: Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք: Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրիկիս համար, քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար, իսկ մայրս համեստորեն և մի փոքր տխուր հայացքով վրաս էր նայում: Նա մեկնաբանեց. «Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես, ինչպես դու ես այժմ այն կարդում ինձ համար»։ Սիրտս ճմլվեց, իսկ մայրիկս շարունակեց. «Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան, երբ ես ասացի նրանց, որ իմ տղայի հետ հանդիպման եմ գնալու: Դա այնքան հաճելի և հիանալի է: Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ, երբ վերադառնամ»:

Ֆիլմը համարյա թե չդիտեցինք, քանի որ անընդհատ զրուցում էինք, իսկ երբ ես մայրիկիս տուն տարա, նա ասաց, որ հիասքանչ երեկո էր, և հաջորդ անգամ ինքն է հրավիրում: Ես հավատացրի նրան, որ անպայման նորից կհանդիպենք:

«Ինչպե՞ս անցավ հանդիպումը»,- ժպիտը դեմքին հարցրեց կինս: Ես նրան անչափ շնորհակալ էի այդ հիանալի մտահղացման համար: «Ավելի լավ, քան պատկերացնում էի»,- պատասխանեցի ես:

Ցավոք, մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը, սակայն ես մխիթարում էի ինքս ինձ այն մտքով, որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան:

Չեք պատկերացնի, թե ինչքան զարմացած և շփոթված էի, երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ ճաշել էինք մորս հետ: Վճարած հաշվին կից մի գրություն կար. «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես: Ես վստահ չեմ, որ կլինեմ, բայց դու և կինդ կարող եք լավ ժամանակ անցկացնել: Դ ու չես հավատա, թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն… Սիրում եմ քեզ, որդի՛ս»:

Աղբյուր