Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Ժամանց

Այս աղջկան մանուկ հասակում ասում էին, որ նա ամենատգեղն է, մինչդեռ հիմա ցանկացած տղամարդ երազում է նույնիսկ նրա մեկ հայացքը

Նա լույս աշխարհ է եկել 1986-ին բաշկիրյան փոքրիկ գյուղակում։

Լավ կյանքի որոնումները ստիպեցին ընտանիքին տեղափոխվել Ռուսաստանի Չելյաբիսնսի մարզի Եմանժելինսկ քաղաք, որտեղ հիմանականում հանքափորների ընտանիքներ են ապրում։

Ընտանիքին կերակրելու համար հայրը առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էր հանքում։

 

Երբ մեր պատմության հերոսուհին 14 տարեկան էր, հայրը առողջական լուրջ խնդիրների արդյունքում հեռացավ կյանքից։
Բայց նրա օրոք էլ կյանքը հեշտ չէր։
Միայն դեռատի օրիորդ դառնալով Իրինան գնահատեց իր բարձր հասակն ու հորից ժառանգած արտասովոր արտաքինը։

 

Թերևս այս պահին արդեն կռահեցիք, որ խոսքը Իրինա Շեյքի մասին է։

Դպրոցում Իռային հաճախ ծաղրում էին։ Նրա աչքի ընկնող արտաքինը հաճախ վիրավորական («լողլող», «չունգա-չանգա», «ձող») մականունների պատճառ էր դառնում։

Փոքրիկ աղջնակը միշտ նեղացած ու արցունքն աչքերին էր տուն գնում։ «Անճոռնի ճուտիկի» հեքիաթը և մխիթարանքները չէին օգնում։ Նա միայն երաժշտության մեջ էր մխիթարանք գտնում․ դաշնամուրի դասերի էր գնում։

 

Ձախլիկ լինելու հանգամանքը ևս Իրինան իր թերություններից մեկն էր համարում։

Կրակին պակաս յուղ լցնողներն էլ ուսուցիչները չէին․ մի գլուխ նկատողություն էին անում։ Բարեբախտաբար, մեր օրերում ձախ ձեռքով գրող աշակերտները նման կարգի ոչ մի ճնշում չեն զգում իրենց վրա։

Դպրոցի տղաները ուշադրություն չէին դարձնում Իրինայի վրա կամ փորձում էին նրան նեղացնել։ Նա ստիպված էր լինում ապացուցել, որ ինքը ուրիշներից ոչ մի բանով հետ չի մնում։ Առաջադիմում էր ու մտքով չէր անցնում, որ շուտով իր կյանքն արմատապես փոխվելու է։

Իրինան դպրոցն ավարտելուց հետո հանգիստ շունչ քաշեց։ Անմիջապես տեղափոխվեց Չելյաբինսկ, որտեղ նրան իր հարկի տակ ընդունեց ավագ քույրը՝ Տատյանան։

Նրա օրինակին հետևելով ապագա հանրաճանաչ օրիորդն ընդունվեց տնտեսագիտական քոլեջ և սկսեց գնալ մոդելային ստուդիա։ Այնտեղ էլ բացահայտվեց գեղեցկուհու նազելիությունը։

Իր ուժերի վրա վստահոթյուն զգալով՝ օրիորդը տեղական գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց։ Եվ հաղթեց այդ մրցույթում։

Իրինան երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ թագը հայտնվել է իր գլխին։

Այնուհետև Իրինա Շեյքը մեկնեց Մոսկվա՝ գեղեցկության մրցույթին մասնակցելու։ Նախկինում շատերին անհայտ գավառցի աղջիկը այստեղ էլ շահեց գլխավոր մրցանակը։

 

Դրանից որոշ ժամանակ Շեյքով «սկսեց զբաղվել» Գիա Ջիկիձեն, որը մինչև այդ շատ ռուսաստանցի մոդելների էր բացահայտել։

Արդեն մի քանի շաբաթ անց Իրինան հայտնվեց Եվոպայի հեղինակավոր պոդիումներում։ Եվ ավաղ, դարձյալ ծաղրուծանակ։

Մոդելային միջավայրում ծաղրում էին Իրինայի ոճը, օտար լեզուների չիմացությունը և ազդեցիկ պորտֆոլիոյի բացակայությունը։

Իրինան, ատամները սեղմած, ընթացավ իր երազանքին ընդառաջ։ Եվ շուտով նրան սկսեցին նախանձել նրանք, ովքեր մինչև այդ քննադատում էին։

Այսօր Իրինա Շեյքն աշխարհի ամենապահանջված ու բարձր վարձատրվող մոդելներից մեկն է։

Իր անձնական կյանքը Իրինան չի դարձնում հանրության սեփականությունը։ Բայց բոլորին է հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ Շեյքի սիրավեպը, որը շուտով ընդհատվեց։

Մինչդեռ սիրո հարցում Իրինայի բախտը բերեց ամերիկացի դերասան (Ջենիֆեր Էսպոզիտոյի, Ռենե Զելվեգերի, Զոի Սլադանոյի և Սյուկի Ուոթերհաուսի նախկին ընկեր) Բրեդլի Քուփերի հետ։ (Ավելորդ չենք համարում նշել, որ Բրեդլին աշխարհին առավելապես հայտնի է դարձել «Տղաները Վեգասում», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ» ֆիլմերում դերակատարության շնորհիվ)։ 2017-ի գարնանը ծնվեց Իրինայի և Բրեդլիի դուստրը։

Հարուստ ու նշանավոր չեն ծնվում․ այս ճշմարտությունն իր ճակատագրով ապացուցել է սքանչելի Իրինա Շեյքը։