Պատրաստեք հավի մսով այս անմահական համով ռուլետը և զարմացրեք Ձեր հյուրերին
Հավի մսով ֆրանսիական ռուլետները ձեր տոնական սեղանին յուրահատուկ գրավչություն կտան: Նրանք սնկի, պանրի և նուրբ հավի մսի համերի հետաքրքիր փունջ են ներկայացնում:

Բաղադրիչներ
4 կտոր հավի ֆիլե
100 գրամ շամպինյոն
200 գրամ պանիր
հավի մսի համեմունքներ
կաթ,
բուսական յուղ
մայոնեզ
կես լիմոնի հյութ;
աղ, պղպեղ, դափնու տերև, քրքում.
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն լավ թակում ենք: Պատրաստում ենք մարինադը՝ խառնում ենք մի երկու գդալ մայոնեզ, լիմոնի հյութը, բուսական յուղ, աղ, համեմունքներ: Այս խառնուրդը քսում ենք մսի վրա ամբողջությամբ և թողնում կես ժամ:
Սունկը մանր խորանարդիկներով կտրատում ենք, խառնում պանրի հետ և լցնում ֆիլեի վրա: Այն փաթաթում ենք ռուլետի տեսքով, ամրացնում ատամի չոփիկներով և տապակում բուսական յուղի մեջ, պարբերաբար շրջելով: Ռուլետները շարում ենք տապակի մեջ, վրան լցնում կաթը, որին ավելացրել ենք համեմունքներ, դնում ենք ջեռոցը մոտ 40 րոպե, այնուհետև վրան ցանում ենք պանիր և էլի թողնում մոտ 10 րոպե:
Մատուցելուց առաջ ռուլետները կտրատել օղակաձև:
Պատրաստման ժամանակը՝ 1 ժամ, 40 րոպե.
Բարի ախորժակ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...