6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը
Սերը գալիս է ու… գնում։ Դրա համար կան շատ պատճառներ։ Սկսենք տղամարդու հոգեբանությունից։ Կանացի ո՞ր վարքագիծն է սպանում տղամարդու քնքշանքը, կիրքն ու հարգանքը։
Ավելորդ վերահսկողությունն ու տղամարդուն ենթարկեցնելու փորձերը։
Դրանք կանացի այնպիսի տեսակ են, ովքեր համարում են, որ ծնվել են տղամարդկանց հրամայելու համար։ Նրանք անգիտակցաբար այդպես են վարվում իրենց հայրերի հետ, ապա սկսում են ամուսնուն կառավարել, հետո աստիճանաբար հասնում են փեսային։ Բնական է, որ այդպիսի կանանց հետ ապրում են սովորույթի ուժով, ընդհանուր երեխաների, բնակարանի, բիզնեսի համար, կամ պարզապես ղեկավարվելով սեփական «մազոխիստական» նախապատվություններով։
Բայց նրանց չեն սիրում։ Հիշեք այդ մասին, երբ հերթական անգամ կփորձեք նրան հարցախեղդ անել։
Կանացի անպատասխանատվություն։
Ի դեպ, կանայք իրենց զուգընկերներին դադարում են սիրել նույնպես պատասխանատվության բացակայության պատճառով, բայց այլ, ավելի շատ՝ կենցաղային պլանում։ Կանացի անպատասխանատվությունը հաճախ առօրեական բաներում է արտահայտվում՝ սեփական սխալները գիտակցել չցանկանալու, սեփական մեղքը չընդունելու մեջ։ Ավելի հեշտ է մեղքը կրկին տղամարդու վրա գցելը, ասել, որ ամեն ինչում նա է մեղավոր, նա իրեն չի գնահատում, իսկ ինքն իր լավագույն տարիներն է նրան տվել, քան մտածել, որ ինքդ մի բան այն չես անում։
Ակնարկներով խոսելու սովորություն։
Դա տիպիկ կանացի գիծ է՝ լուռ նստել ու սպասել, մինչ նա ինքը կնկատի և կկռահի, թե ինչ է ցանկանում «թագուհին», իսկ հետո նեղանալ, որ նա այդպես էլ գլխի չընկավ, թե ինչ պետք է անի։ Այդպես մի խաղացեք սիրելի մարդու հետ։ Ուղիղ ասեք, եթե ձեզ օգնություն է պետք, հավանություն, աջակցություն, եթե ուզում եք ինչ-որ հարց լուծել։ Նրանից անընդհատ նախաձեռնություն մի սպասեք։ Նա պարզապես կսկսի ատել ձեզ մանկական քմահաճույքների համար։
Տղամարդկանց նյարդայնացնում է կանացի շտապողականությունը։
Ա՛յ, եթե այն «խաղաղ» հուն ուղղեք, օրինակ, երբ նա սպասում է նախասենյակում, իսկ կինն արդեն մեկ ժամ չի կարողանում ընտրել զգեստին հարմար ականջօղեր։
Բայց ոչ, կանացի շտապողականությունն առավել հաճախ արտահայտվում է այն պահերին, երբ նրան պետք է հստակ, արագ և միանշանակ պատասխան հենց հիմա։
Ակնհայտ մանիպուլյացիա է։ Տղամարդիկ դա այնքան էլ չեն սիրում, նրանց համար կարևոր է ամեն ինչ մանրամասն մտածել պատասխանելուց կամ որոշում ընդունելուց առաջ։ Կանայք պետք է սովորեն սպասել։
Սպանում է տղամարդու սերը նաև կնոջ մոտ սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունը։
Ոչ ուղիղ իմաստով, իհարկե։ Ազդում են բոլոր ուղեկցող գործոնները. երբ կինը դադարում է իրեն հետևել, երբ դադարում է զարգանալ, երբ պարփակվում է կենցաղի, ընտանիքի ու երեխաների շրջանակում։
Սերն ու հարաբերությունները սպանում են «դիմակները», որոնք ընկնում են ամենաանսպասելի պահին։
Իսկ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ կինը չափազանց շատ է «գունազարդում» իրեն, որ ստանա այդպիսի «արքայազնի», իսկ երկար ժամանակ համապատասխանել իր ստեղծածին չի ստացվում։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...