Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Ժամանց

Կինը մահացած ամուսնու ականջին շշնջաց, որ հղի է. Գիտե՞ք ինչ լուր էր նրան սպասվում 25 շաբաթ անց

Այս կնոջ պատմության մեջ ուրախության ու վշտի արցունքները, տառապանքն ու ցնծությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ 2016-ի փետրվարին Քորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, զոհվեց՝ բեռնատարի անիվների տակ ընկնելով։

Իրաքում, Քուվեյթում, Աֆղանստանում մարտնչած զինվորականը զոհվեց խաղաղ կյանքում։ Կնոջ հետ Բրայանը ծանոթացել էր 2011-ին, և առաջին իսկ պահից նրանք երջանիկ էին միասին։

Զույգը հրաշալի աղջիկ ուներ՝ Ռեգանը։ Ամուսնու մահից քիչ առաջ նրանք որոշել էին ևս մեկ երեխա ունենալ։ Ամուսնու զոհվելու օրը կինն անգամ հասցրել էր հղիության թեստ անել, բայց պատասխանը բացասական էր։ Ողբերգությունից օրեր անց Քեթրինը չգիտես ինչու ևս մի թեստ արեց և իմացավ, որ հղի է։ Հղիության լուրն իսկական ցնցում էր նրա համար։ Թաղման ժամանակ ամուսնուն հրաժեշտ տալով՝ նա արցունքն աչքերին շշնջաց․

«Սիրելիս, մենք երեխա ենք ունենալու․․․»,- և փակեց դագաղի կափարիչը։ Մի ամիս անց կնոջն սկսեցին անհանգստացնել բավական տարօրինակ ցավեր։ Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում ու անհանգստացավ վիժման մտքից։ Բժշկի ընդունելությանը գնալով՝ նա ցնցված էր։ Կրծքի տակ ոչ թե մեկ երեխայի սիրտ էր բաբախում, այլ՝ երեք․ 2 տղա, մեկ աղջիկ։

 

«Պարզապես համրացել էի։ Հիմա Բրայանին կհիշեցնեն միանգամից երեք ժպտուն փոքրիկներ»,- հիշում է կինը։

Բայց կյանքը շարունակում էր նրան փորձության ենթարկել։ Հղիության 25-րդ շաբաթում բժիշկը նրան ասաց, որ փոքրիկներից մեկն արգանդում մահացել է։ Իսկ երիտասարդ մայրն արդեն երեքի անուններն էր ընտրել։ Մահացած երեխային ցանկանում էր Բրենդի անվանել՝ ի հիշատակ հոր։ Այս բոթից հետո նա իրեն անզոր ու ամայացած էր զգում։

 

«Դա ինձ բոլորովին թևաթափ արեց։ Իմ մայրական սիրտն ինչպե՞ս չզգաց, որ ահավոր բան է կատարվել։ Երբ ստուգման էի գնում, նման բան չէի սպասում։ Նորից բացվեց հենց նոր սպիացած վերքը»։

«Բրեդին մահացավ, բայց ես դեռ երկու փոքրիկ ունեմ, որոնք, փառք Աստծու, առողջ են։ Սովորաբար եռորյակներին մի քիչ երկար են խնամում հիվանդանոցում, բայց մեր դեպքում դրա կարիքը չեղավ»։

Նորածին որդուն Քորթնին անվանեց Մայլս, դստերը՝ Հարփեր։

Երեխաները ծնվեցին սեպտեմբերի 21-ին։ Մայրն ասում է, որ երբեմն դժվար է, երբ ստիպված ես ծանոթներիդ բացատրել, թե ինչու նրանց երկվորյակներ չես անվանում։

«Բնականաբար մարդիկ նրանց երկվորյակ են համարում, բայց ես անվանում եմ ողջ մնացած եռորյակներ։ Բոլորը չէ, որ հասկանում են։

Ճիշտն ասած, ես չեմ էլ սպասում դրան։ Երբ 26 շաբաթ կրծքիդ տակ բաբախել է երեք սիրտ, իսկ հետո․․․ երկվորյակներ։ Ուզում ես ամեն ինչ փոխել, բայց ոչինչ չես կարող անել»։

Իսկ ամենահուզիչը մեծ քույրիկի՝ Ռեգանի մտքերն են։

Նա ասում է, որ իր եղբայրը երկնքում է՝ հայրիկի հետ։

«Մեր երեխաներն անպայման կիմանան՝ ինչպիսին էր իրենց հայրը։ Կիմանան, որ նա հավատարիմ ընտանիքավոր էր ու խիզախ ռազմիկ։

Ամուսինս հրաշալի մարդ էր։ Նա միշտ բոլորին օգնության ձեռք էր մեկնում»։

Այս կնոջը շատ բան վիճակվեց ապրել, բայց նա ձգտում է չկորցնել լավատեսությունն ու ոգու ամրությունը։ Շատ ուսանելի պատմություն է, այնպես չէ՞։

Աղբյուր