Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ Կարապետյան Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ) Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան
Երեխաների նկատմամբ Կիևի հանցագործությունների մասշտաբները կգերազանցեն Էփշթեյնինը․ ԶախարովաԻսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքներինԱմերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի «Արամկո» նավթավերամշակման գործարանի վրաԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինՄիրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՎերջին անվճար տեղափոխումը դեպի Մասկատ՝ Fly One-ի թռիչքի ուղևորների համար. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ ԿարապետյանՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է․ ՊԵԿ-ը հիշեցնում էՏեսնում ենք Վրաստանի աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի զարգացման ճանապարհին«Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԿասեցվել է «Կարաս»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունըՌուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին․ Զախարովա Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն Սուրենյանց«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով Բեյրութից վերադարձել են Հայաստան
Ժամանց

Կարիճներին օրը խոստանում է հաճելի հանդիպումներ․ հունիսի 20-ի աստղագուշակը

Խոյ: Կենսական ներուժը շատ բարձր է, դուք լի եք էներգիայով և նոր ուժերով, դրա համար էլ հաջողության եք հասնում ամենաբարդ իրավիճակներում: Այսօր հնարավորություն կընձեռվի կյանքի կոչել նախկինում կազմած ծրագրերը: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան, ամենատարբեր ստեղծագործական փորձարարությունները հաջող են ստացվում: Դուք շատ լավ տեսք ունեք և քիչ հաճոյախոսություններ չեք լսում ձեր հասցեին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները: Սպորտով զբաղվելը ձեր օգտին է, ակտիվ հանգիստը բարձրացնում է տրամադրությունը և օգնում մոռանալ խնդիրների մասին:

 

Ցուլ: Հաջող օր է, ստացվում է ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում դժվարությամբ էիք շփվում: Օրը համար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Դուք ճիշտ եք գնահատում ստեղծված իրավիճակը և ճիշտ որոշումներ եք կայացնում: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և հաջող գնումներ: Օրը հարմար է կարճ ուղևորությունների, էքսկուրսիաների և անհայտ վայրեր այցելությունների համար: Այն ցուլերը, որոնք կնախընտրեն տանը մնալ, կարող են վերաձևավորել իրենց բնակարանը: Երեկոն ցանկալի է նվիրել հանգստին. հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմն ու երաժշտությունը կբարձրացնեն տրամադրությունը:

Երկվորյակներ: Ծարավ եք նոր տպավորությունների, և սովորականի պես չեք ձեզ պահում, ինչով էլ զարմացնում եք շրջապատին: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանն այսօր հեշտությամբ կարժանանաք: Նրանք կնկատեն ոչ միայն ձեր անթերի արտաքին տեսքը, այլև տաղանդները: Բարենպաստ օր է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար: Ինքնազգացողությունն օրվա սկզբում լավ կլինի, բայց երկրորդ կեսին հնարավոր է` ձեզ վատ զգաք: Դուք խելամիտ կվարվեք, եթե նվազեցնեք ձեր ծանրաբեռնվածությունը, հատկապես այն գործերը, որոնք ֆիզիկական ջանք են պահանջում:

Խեցգետին: Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում` նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի հետ փոխըմբռնումը:

Առյուծ: Ինչքան էլ որ ձեր կայացրած որոշումները շրջապատի համար տարօրինակ լինեն, դրանց ճշմարտացիությանը պետք չէ կասկածել: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես պետք է գործել։ Դուք չեք գերագնահատում ձեր ուժերը և հանձն չեք առնում այնպիսի գործեր, որոնք չեք կարող գլուխ բերել: Տնային գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն թվում, բացի այդ՝ մտերիմները հաճույքով օգնում են ձեզ: Ցանկալի է տան համար որոշ իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, դեկորատիվ էլեմենտներ: Զգույշ եղեք օծանելիքներից և դիմահարդարման նյութերից, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը շատ մեծ է:

Կույս։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում, դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել ընտրած ուղուց: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, լուրջ խնդիրներ չեն առաջացնում, դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Կշեռք։ Օրն անհանգիստ է ու բարդ, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հետզհետե կորցնում եք հավասարակշռությունը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ ոչ արդարացված:

Կարիճ։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտաբուխ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Մասնագիտական խնդիրները հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավ է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել, դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

Այծեղջյուր։ Այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ, քանի որ օրվա ընթացքում կդիմեք արտասովոր քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների յուրօրինակությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան: Օրը հաջող է դասավորվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական-քաղաքական գործիչների համար:

Ջրհոս։ Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում: Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը․ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա՝ չծրագրված ուղևորության մեկնելու համար:

Ձկներ։ Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Մասնագիտական հացերում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում են նախաձեռնողականությունն ու հնարամտությունը: