Թեստ. ընտրեք փղերից մեկին և իմացեք բնավորության գաղտնիքները

Պարզ թեստ, որն ընդամենն ընտրության միջոցով կօգնի բացահայտել բնավորության առանձնահատկությունները: Ընտրեք պատկերված փղերից մեկը:
1. Ձեզ համար ամենակարևորը ներդաշնակությունը, հանգստությունն ու ներքին բավարարվածությունն են: Ամբողջ ուժով փորձում եք խուսափել ցանկացած կոնֆլիկտից և վեճից: Հարկավոր է սովորել ապացուցել սեփական ճշմարտացիությունը. անարդարությունն այնքան էլ հազվադեպ հանդիպող երևույթ չէ:
2.Պերֆեկցիոնիստ եք: Ձեզ համար կարևոր է, որ ձեր շուրջն ամեն ինչ իդեալական լինի, որ մարդիկ համաձայնեն ձեր կարծիքի հետ: Բավական կոնսերվատիվ եք, չեք սիրում ընդունել այն հանգամանքը, որ շատերի կարծիքը կարող է տարբերվել ձեր կարծիքից: Հարկավոր է սովորել ավելի ճկուն լինել:
3.Շրջահայաց եք, մտածող: Ձեզ վախեցնում են նորարարությունները, փոփոխությունները, հարմարավետության սահմաններից դուրս ցանկացած բան: Բաց եղեք աշխարհի առաջ, թույլ տվեք ձեզ երազել:
4.Ձգտում եք միշտ դրական լինել, ինչ էլ տեղի ունենա: Մարդիկ և իրերը ձեզ արագ են ձանձրացնում, միշտ նոր բանի որոնման ճանապարհին եք: Երբեմն նույնիսկ դուք եք հոգնում ձեր թեթևամտությունից՝ փորձելով միանգամից վազել ամեն բանի ետևից:
5.Զգացմունքները ղեկավարում են ձեզ, դուք բացարձակապես չեք կարողանում ղեկավարել դրանք: Բավական հեշտ է հունից հանել ձեզ: Բացի այդ՝ դուք չեք կարողանում «ոչ» ասել, երբ իրավիճակը դա է պահանջում, հեշտությամբ եք ենթարկվում մարդկանց ազդեցությանը:
6.Նվիրված ընկեր եք, միշտ պատրաստ եք օգնության հասնել: Ձեզ համար ամենասարսափելին դավաճանությունն է: Երբ ձեզ հետ նման բան է պատահում, բավական երկար ժամանակ այլևս չեք կարողանում վստահել մարդկանց: Այդքան մի անհանգստացեք. երբեք չեք կարող մարդուն մինչև վերջ ճանաչել՝ նրան անվերապահ վստահելու համար։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...