Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Ժամանց

Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարյանից բացի էլ ո՞վ է ամուսնացել

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը, անկասկած, քննարկվեց ու դեռ քննարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց բացի Հենրիխից, այլ ֆուտբոլիստներ էլ են հասցրել հավերժ սիրո երդում տալ։ 433 կայքը, որն ավելի քան 21 մլն բաժանորդ ունի, կազմել է ֆուտբոլային աշխարհում մեծ աղմուկ հանած հարսանիքների ընտրանին։

Մեսութ Օզիլ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի և նրա ընտրյալի` թուրքական արմատներով շվեդ մոդել Ամինե Գյուլշեի հարսանեկան արարողությունը, որ կայացավ հունիսի 7-ին, բազմամարդ էր, բայց գլխավոր հյուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։

Սերխիո Ռամոս
Հայտնի ֆուտբոլիստ, «Ռեալի» 33-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը վերջապես ամուսնացավ իր սիրեցյալի` 41–ամյա հեռուստահաղորդավար Պիլար Ռուբիոյի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Սևիլյայի մայր տաճարում։ Զույգը երեք որդի ունի։

Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ի երեկոյան հարսանեկան լուսանկար հրապարակեց իր նորաթուխ կնոջ` Բեթի Վարդանյանի հետ։

Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սուրբ Ղազար կղզում։

Պետեր Շմեյխել
Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը հունիսի 15-ին երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա ընտրյալը Լաուրա ֆոն Լինդհոլմն է։ Նորապսակները հանդիպել էին 2014-2017 թվականներին, բայց հետո բաժանվել։ Մի քանի ամիս առաջ նրանք որոշեցին ամուսնանալ։

Սեադ Կոլաշինաց
«Արսենալ» ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Սեադ Կոլաշինացն օրերս ամուսնացավ իր վաղեմի սիրեցյալի` Բելայի հետ։ Զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց, որին ներկա էր նաև «Արսենալի» մեկ այլ խաղացող Մեսութ Օզիլը։

Դեյլի Բլինդ
Նիդեռլանդացի ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Նիդեռլանդների հավաքականի խաղացող Դեյլի Բլինդը, ինչպես Մխիթարյանը, իր կյանքի կարևորագույն իրադարձությունը տոնեց երեկ` հունիսի 17-ին։ Ընտանեկան հավաքույթի լուսանկարը հրապարակել է հենց ֆուտբոլիստը։ Ի դեպ, նրա ընտրյալն արդեն հղի է, այնպես որ շատ շուտով նրանց ընտանիքը ևս մեկով կավելանա։

Պյոտր Զելինսկի
«Նապոլի» իտալական ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին հունիսի 15-ին ամուսնացավ Լաուրայի հետ, որին առաջարկ էր արել դեռ 2017 թվականին։

Թեէմու Պուկկի
Երեկ նաև «Նորվիչ Սիթի» անգլիական ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Թեէմու Պուկկիի հարսանիքն էր, որն անցկացվեց լողափում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ վրանում, ներկա էին մտերիմներն ու հարազատները։

Յագո Ասպաս
«Սելտա» ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Յագո Ասպասն ու մոդել Ջեննի Ռուեդան, թեև արդեն երկու երեխա ունեն, այդուհանդերձ որոշեցին հարսանիք կազմակերպել։ Նրանց խնջույքը կայացավ հունիսի 16-ին։