Կանացի աննշան «թերություններ», որ խենթացնում են տղամարդկանց
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստ են ամեն բան անել տղամարդկանց աչքին սեքսուալ երևալու համար, բայց պարզվում է`այն, ինչ կանայք կարող են իրենց թերությունը համարել, հաճախ անչափ դուր է գալիս տղամարադկանց:
Պեպեններ: Կանայք տանել չեն կարողանում պեպենները, կարծում են, որ դրանք հակասեքսուալ են ու մանկական, բայց, արի ու տես, որ ուժեղ սեռի բազում ներկյացուցիչներ ուղղակի խենթանում են պեպենների համար:
Զգայուն շուրթեր: Չնայած շատ տղամարդիկ ասում են, թե չեն սիրում, երբ կանայք շրթներկ են քսում, միևնույնն է մտածեք նախքան կոսմետիկ այդ միջոցից հրաժարվելը, որովհետև վիզուալ այն դարձնում է կնոջ շուրքերն ավելի հյութեղ ու զգայուն:
Մերկ ուսեր: Այո, ահա այսպիսի մանր բաներն են գրավում տղամարդկանց:Մերկ ուսերով կինը նրանց համար անսահման սեքսուալ է, նրանք ուղղակի ուզում են գրկել այդ կնոջն ու էլ բաց չթողնել:
Էներգիա: Կին- կրակ, նրա աչքերում կայծ կա, ձեռքերում էլ ամեն ինչ այրվում է. սա է շատ տղամարդկանց երազանքը:
Նախաձեռնողականություն կնոջ կողմից: Սա դուր է գալիս տղամարդկանց: Ընդ որում խոսքը միայն սեռական կյանքում ցուցոբերվող նախաձեռնության մասին չէ, այլ կյանքի մյուս բնագավառների` խոհանոցի, տան, աշխատանքի, հանգստի:
Ինքնավստահություն: Սա սեքսուալ է: Տղամարդկանց դուր են գալիս իրենց ուժերին վստահ կանայք, բայց ինքնավստահություն ցույց տալու համար պետք չէ ամեն հարցում ապացուցել, թե ճիշտը Դուք եք, պարզապես վստահ եղեք. դա չի կարող չերևալ:
Սպիտակ հետքեր: Այո-այո, եթե ծովափին ամեն կերպ թաքցնում եք լողազգեստի կապիչները, որ դրանց տեղերը սպիտակ չլինեն արևայրուքից հետո, ապա նկատի առեք, որ տղամարդկանց համար դա այնքան տգեղ չէ, որքան մեր աչքում: Ճիշտ հակառակը, նրանց համար մարմնի նման հատվածները պարզապես ավելի մերկ տեսք ունեն:
Բարակ իրան: Բացի սեքսուալությունից բարակ իրանը տղամարդիկ ասոցացնում են կնոջ առողջության հետ: Տեխասի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բարակ իրան ունեցող կանայք ավելի մեծ համավանակոնություն ունեն երեխաներ ունենալու:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...