Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ասում էին, թե իբր ամուսնալուծվել եմ և ապրում եմ մի դերասանի հետ. Լուիզա Ղամբարյան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերսանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, հանդես է եկել ինքնատիպ խոստովանություններով: Լուիզան անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքին: Դերասանուհին նշել է, թե որն է եղել իր կյանքի ամենաբարդ շրջանը, եւ ինչ է ինքը սովորաբար անում այն պահերին, երբ թվում է` ելք չկա:

 

-Լուիզա՛, երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, որ…

-Ուսուցիչները սովորական մարդկանց կյանքով չեն ապրում:

-Ձեր մանկության գույնը ո՞րն է:

-Սպիտակը: Ես այն ասոցացնում եմ մաքրության հետ, ինչպես նաեւ դեղինը:

-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…

-Ոչինչ էլ դժվար չի եղել ապացուցել:

-Կուռքեր ունե՞ք կամ ունեցե՞լ եք:

-Ոչ, անգամ դեռահասության տարիքում, երբ բոլորը, օրինակ, Մայքլ Ջեքսոնին էին երկրպագում, ես էլի կուռքեր չունեի:

-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…

-Որ ժամանակ չեմ ունենում…

-Ձեզ հետ գնումներ կատարելը հե՞շտ է, թե՞ դա իսկական արարողության է վերածվում:

-Ոչ միայն հեշտ է, այլեւ շահեկան, քանի որ սիրում եմ սակարկելու գործընթացը, հատկապես արտերկրում: Հայաստանում մենք մի փոքր բարդույթավորվում ենք այդ պահերին:

-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…

-Կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն:

-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:

-Հորս կորստի:

-Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…

-Ձեռքս եմ վերցնում Աստվածաշունչը: Իհարկե, այն օգնում է ինձ, «Նարեկ»-ն էլ է օգնում: Դրանք իմ միակ, շտապ եւ անփոխարինելի օգնություններն են:

-Եթե հանգստանալ, ապա ի՞նչ ֆորմատով:

-Բոլոր ժամանակներում եւ հոգեվիճակներում հանգստի լավագույն տարբերակը ծովափնյա հանգիստն է ընտանիքիս հետ:

-Կա՞ մի աֆորիզմ, ասացվածք, որը Ձեզ տպավորել է, հուզել:

-Այո, այս պահին, չգիտես ինչու, հիշեցի «Կոմս Մոնտե Քրիստո»-ից Էդմոն Դանտեսի խոսքերը` «Սպասել եւ հուսալ»: Կարճ, ամփոփ, բայց խորիմաստ խոսքեր:

-Գրական ամենահոգեհարազատ կերպարը:

-Զարմանալի կթվա, բայց Շառլ Ազնավուրի անունը պետք է տամ: Նրա կերպարը, վերջին շրջանում հատկապես, ինձ առանձնապես գրավել է: Ի վերջո, եթե հաշվի առնենք, որ նա հեղինակել է «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը, կարող ենք համարել, որ նա` շանսոնյեն, գրական կերպար է:

-Վախենում եք, որ…

-Տգիտությունը հսկայական ծավալներ կստանա եւ առավել ընդգրկուն կդառնա:

-Ափսոսում եք, որ…

-Տարիներն անցնում են, եւ մայրս ծերանում է:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Միանշանակ, հաջողակ եմ:

-Ձեր տրամադրության անկումն ու վերելքը հիմնականում կախված է…

-Մարդկանց չարախոսությունից, վատ, բացասական էներգիայից, որ նրանք փոխանցում են: Եթե նույնիսկ անձամբ ներկա չեմ տվյալ միջավայրում, միեւնույնն է, ինձ վրա ազդում են նման խոսակցությունները:

-Չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք…

-Էկլերներ թխել, իսկ դա ինձ մոտ լավ է ստացվում:

-Ինքնախարազանվո՞ղ, թե՞ արդարացումներ փնտրող տեսակ եք:

-Ինքնախարազանվող, բայց վերջում անպայման ինքս ինձ հետ կոնսեսուսի եմ գալիս:

-Հաճա՞խ եք հարվածներ ստանում:

-Ոչ, որովհետեւ պաշտպանական ռեակցիաս բավական ուժեղ է:

-Ամեն դեպքում, Դուք էլ կունենաք Ձեր խոցելի կողմերը:

-Իհարկե, քանի դեռ արթնանում ենք, շնչում ենք, սիրում ենք, ունենք հիշողություն, չենք կարող խոցելի չլինել: Պարզապես ժամանակը կոփում է:

-Ձեր անձի շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքը:

-Ասում էին, թե, իբր, ամուսնալուծվել եմ եւ ապրում եմ մի դերասանի հետ: Նա, ով տարածել էր այդ սուտը, պնդում էր, թե մենք իր հարեւանությամբ ենք ապրում (ծիծաղում է):

-Եվ վերջում` ի՞նչ եք ուզում կյանքից:

-Ուզում եմ, որ այն, ինչ ունեմ, Աստված պահպանի, որովհետեւ ունենալը մի արվեստ է, ունեցածը պահպանելը` այլ: