Վարդագույն, կարճ զգեստ, աֆրիկյան հյուսքեր. Ռիհաննան Նյու Յորքում ներկայացրել է հագուստի հավաքածուն
Ռիհաննան ճանապարհորդում է մեգապոլիսներում՝ ներկայացնելով իր Fenty ապրանքանիշի դեբյուտային հավաքածուն LVMH-ի աջակցությամբ։
Երգչուհին հայտնվել է Նյու Յորքում գտնվող The Webster մուլտիբրենդային խանութում, ուր ներկայացված է հագուստը։ Երգչուհին մետաքսյա, վառ վարդագույն զգեստ էր ընտրել, որը բաց է մեջքի հատվածում եւ խորը լանջաբացվածք ունի։

Վառ կերպարն ամբողջացնում էին նույն երանգի կոշիկները, կանաչ քարերով զարդարված խոշոր ականջօղերը, թեւնոցները, մատանիները եւ այլ զարդեր։ Գործարար կինը վառ գույնի շրթներկ էր ընտրել, իսկ աչքերն ընդգծել էր մուգ մոխրագույն ստվերաներկով։ Բացի այդ՝ Ռիռին ցուցադրել է նոր սանրվածքը՝ երկար աֆրիկյան հյուսքեր։
Ռիհաննան սեփական նորաձեւության տունը ստեղծել է Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի աջակցությամբ։ Բարբադոսյան արմատներով երգչուհին հագուստը ներկայացնելու ընթացքում շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր հավատացել են «կղզուց եկած փոքրիկ աղջկան»։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...