Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Ժամանց

Հիշում եք «Որբերի» Անին. տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին


BlogNews-ը երեկ ներկայացրեց, թե ինչպես է փոխվել «Որբերը» հեռուստասերիալի Արմանը՝ իրականում Վահագն Հովսեփյանը։ Այսօր զրուցել ենք հեռուստասերիալի փոքրիկ հերոսուհու՝ Անիի դերակատար Աննա Սարգսյանի հետ։

14-ամյա աղջնակն այժմ սովորում է դպրոցում՝ 9-րդ դասարանում է։ «Քանի որ մեր դպրոցն այն քչերից է, որտեղ կարող ես սովորել մինչև 12-րդ դասարան, ուսումս կշարունակեմ մեր դպրոցում։ Հիմա նաև օտար լեզուների ուսումնասիրությամբ եմ զբաղված»,- ասաց նա ու հավելեց, որ դպրոցում լավ է սովորում, սակայն կարող էր ավելի լավ սովորել, եթե ազատ ժամանակ ունենար։

Աննան մտադիր է ընդունվել Թատերական ինստիտուտ։ «Թատրոնը և կինոն իմ կյանքի իմաստն են, առանց որոնց չեմ կարող։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ բերել են այս ոլորտ և ամբողջությամբ փոխել կյանքս, մասնավորապես՝ Ելենա Արշակյանին, Ռուբեն Շահինյանին և Արթուր Ապրեսովին։ Ուզում եմ հաղորդավարուհի դառնալ, սակայն եթե լինի նախագիծ, որի սցենարն ինձ դուր կգա, նաև կնկարահանվեմ։ Դերասանը պետք է կա՛մ շատ լավ կատարի իր դերը, կա՛մ ընդհանրապես չհամաձայնի նկարահանվել։ Եթե զգամ, որ կարող եմ մաքսիմալ լավ կերտել կերպարը, կնկարահանվեմ»,- ասաց Աննան։

«Որբերից» հետո փոքրիկ դերասանուհին նկարահանվել է նաև «Քաղցր կյանք» հեռուստասերիալում։ Այնուհետև նա ընդունվել է Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժին և ինքն իրեն խոստացել, որ ամբողջությամբ նվիրվելու է ուսմանը։

Աննան նշեց, որ իրեն մինչ օրս հիշում են «Որբերը» սերիալից, հաճախ էլ Անի են դիմում։ «Հայ կինո» հեռուստաալիքով հիմա կրկին ցուցադրվում է այս հեռուստասերիալը։ «Երբ նայեցի առաջին սերիան, հուզվեցի։ Յուրաքանչյուր սերիան մի քանի անգամ եմ դիտել։ Երբ նայում եմ խաղիս, առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ է, սակայն, իհարկե, կան բաներ, որոնք կփոխեի»,- նշեց նա։