Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Ժամանց

Ո՞վ է Աննա Խաչատրյանին ծաղիկների փոխարեն գոմեշի մածուն և գլուխ պանիր նվիրել

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է: Նա ժպիտով է հիշում շուրջ 15 տարի առաջ իր հետ բեմում կատարված մի դեպք: Բնական է, որ երգչուհին, հանդես գալով ամենատարբեր համերգներով, երբեւէ չի ունեցել ուշադրության, նվերների, ծաղիկների պակաս, բայց որ սահմանամերձ քաղաքներից մեկում նրան կարող էին պատվել շատ յուրահատուկ ձեւով, նա հաստատ չէր պատկերացնի:

«Հիշում եմ՝ համերգից հետո մոտավորապես 35-40 տարեկան մի տղամարդ բեմ բարձրացավ ու ծաղիկների փոխարեն ինձ գոմեշի մածուն ու գլուխ պանիր տվեց: Երգիչ-երգչուհիները դա դարձրել էին բոլոր հումորների համար թեմա, ասում էին. «Աննա՛, պատրաստվի՛ր, որ հաջորդ համերգի ժամանակ էլ պարկով կարտոֆիլ են բերելու»»,-ծիծաղելով հիշեց մեր զրուցակիցը: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ արտառոց նվերներն իր հետ տարել է տուն. ե՛ւ գոմեշի մածունը, ե՛ւ պանիրը շատ համեղ են եղել:

«Ես իմ ստացած բոլոր նվերներն անխտիր տանում եմ տուն: Հնարավոր է՝ դրանք երբեւէ չկիրառեմ, բայց եթե այն ինձ է հասցեագրված, ուրեմն ինձ մոտ էլ պետք է լինի: Ազնավուրից սովորել եմ նաեւ ստացածս ծաղիկները երբեք չդնել գետնին: Ես կարող եմ դրանք դնել, ասենք, դաշնամուրի վրա կամ պահել ձեռքիս, խնդրել մեկին, որ ինքը պահի, բայց երբեք գետնին չեմ դնի»,-ասաց Աննան: Ի դեպ, սա միակ ուշագրավ դեպքը չէ, որ պատահել է Աննայի հետ իր բեմական գործունեության ընթացքում: «Մի անգամ էլ եղավ այնպես, որ հանդիսատեսներից մեկը մոտեցավ ու հետ վերցրեց իր նվիրած ծաղիկները, ասաց, որ վերջին կատարողին ծաղիկ չի հասել, եւ պետք է փոխանցի նրան: Սիրով փոխանցեցի»,- պատմեց երգչուհին: