Եթե նկատում եք այս 6 ախտանշանները, նշանակում է, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով
Լյարդը մեր մարմնի կարևոր օրգաններից է: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և շլակերը դուրս բերում օրգանիզմից: Դրա համար էլ լյարդի առողջությունը պարտադիր պայման է՝ լավ առողջության և ինքնազգացողության համար:
Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են առաջացնել լյարդի աշխատանքի խանգարում: Դա ճարպակալումն է, ալկոհոլի չարաշահումը, վնասակար, տոքսիներ պարունակող սննդի օգտագործումը, որը լյարդը չի կարողանում հաղթահարել:
Ստորև ներկայացված երևույթները լյարդի խանգարման ամենատարածված ախտանիշներն են: Ախտանիշները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, սակայն դրանցից ամենաբնորոշն են.
Անհանգստություն որովայնի վերին հատվածում
Երբ լյարդը մեծանում է տարբեր ճարպերից, նկատվում է կրծքավանդակի ստորին հատվածի և որովայնի վերին հատվածի ճնշման զգացողություն: Հնարավոր է նաև գազեր և որովայնի փքվածություն:
Քրոնիկ հոգնածություն
Բոլորն էլ հոգնում են, բայց եթե ձեզ հոգնեցնում են անգամ աննշան բաները, որոնց վրա դուք առանձնապես մեծ էներգիա չեք ծախսել, ապա հնարավոր է, որ ձեր լյադը առողջ չէ: Այս դեպքում պետք է պարտադիր դիմել բժշկի:
Մաշկի փոփոխություն
Եթե ձեր մաշկը ձեռք է բերել դեղին երանգ, դա կարող է խոսել լյարդի խնդիրների մասին: Դեղնությունը նկատվում է, երբ լյարդը չի կարողանում: ֆիլտրել արյան միջից բիլիռուբինը:
Սրտխառնոց
Երբ լյարդը ախտահարված է լինում, հաճախ արտահայտվում է սրտխառնոցով՝ հատկապես յուղալի սնունդ ընդունելիս: Կարող է նկատվել նաև գլխապտույտ, փսխում և փորլուծություն:
Մեզի և կեղտի գույնի փոփոխություն
Երբ ձեր լյարդն ախտահարված է, կեղտի գույնը լինում է բաց, իսկ մեզը՝ մուգ:
Մկանային խնդիրներ
Եթե ձեր մաշկի վրա հեշտությամբ են առաջանում կապտուկներ, ձեր ոտքերն ուռած են և մկանային հատվածներում ունեք ցավեր, ապա, հավանաբար դուք լյարդի հետ խնդիրներ ունեք:
Այս ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...