Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Պետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներԻրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ ԹրամփԹոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6 ամսով բժշկական որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետոԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ․ մանրամասներ դեպքի վայրից25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվելԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան
Ժամանց

Երկվորյակներ, այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք․ հունիսի 24-ի աստղագուշակը

Խոյ: Շատ բան պայմանավորված է նրանով` ճի՞շտ են արդյոք ընտրված նպատակակետերը: Վտանգ կա, որ, ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների: Օրն առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ:

Ցուլ: Օրը հարմար չէ գործնականության տեսանկյունից, բայց բարենպաստ է խորհելու ձեզ համար կարևոր բաների մասին: Քանի որ բարձր է ստեղծագործական ներուժը, նշանի շատ ներկայացուցիչներ պահանջ կզգան իրենց ապրումներին գրական, գեղարվեստական ձևեր հաղորդել: Լավագույն օրը չէ անձնական հարաբերությունների համար: Մարդը, ում մասին բարձր կարծիքի էիք, կարող է հիասթափեցնել: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը հազիվ թե լավ բանի հանգեցնեն:

Երկվորյակ: Այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Որևէ մեկից օգնություն կամ աջակցություն մի ակնկալեք, իսկ եթե կլինեն այդպիսի առաջարկներ, ապա դրանք կվերածվեն արջի ծառայության: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով: Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի, անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:

Խեցգետին: Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Դուք այնքան տարված կլինեք ուրիշներին օգնելու գործով, որ գրեթե ժամանակ չի մնա սեփական ծրագրերի իրականացման համար: Բայց դա գրեթե օրվա միակ բացասական կողմն է և ոչ այնգան զգալի, որովհետև դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեր մտքերը հիմնականում զբաղված կլինեն առտնին և անձնական բնույթի խնդիրներով: Նույնիսկ ամենօրյա ձեր պարտականությունների կատարումը հարթ չի ընթանա: Օրվա կեսին հնարավոր է՝ տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի, որ տագնապներն անտեղի էին: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն:

Կույս: Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնիվ, ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն, այնպես որ, զինվեք համբերությամբ և զուսպ եղեք: Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա, սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կշեռք: Օրը միանշանակ չէ: Թվում է՝ ամեն ինչ պետք է լավ ստացվի, բայց ահա, չգիտես ինչու, չի ստացվում: Հարկ կլինի զբաղվելու ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում: Օրը, սակայն, ունի իր դրական կողմերը: Այսօր հնարավոր է՝ կարողանաք ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխել, դուրս գալ աննպաստ իրավիճակից, որին նույնիսկ սովորել էիք՝ համարելով, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի:

Կարիճ: Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն: Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին, այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից, այսօր նույնիսկ չարժե:

Աղեղնավոր: Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվելու ձեզ շրջապատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնելու այն փոխելու համար: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել: Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեզ վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի:

Այծեղջյուր: Օրը հարուստ կլինի զանազան խնդիրներով, տարաձայնություններ կծագեն անգամ այն մարդկանց հետ, ում հետ դուք միշտ կարողացել եք ընդհանուր լեզու գտնել: Ձեր հասցեին շատ քննադատություն կլսեք: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեք, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից: Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ:

Ջրհոս: Օրը բարենպաստ է կարևոր հարցերի շուրջ մտորելու, առաջիկայի ծրագրեր կազմելու համար: Դուք հասկանում եք` ինչի եք ձգտում և ոչ մեկին թույլ չեք տալիս շեղել ձեզ ձեր մտքերի ընթացքից: Այն համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, արժանանում է շրջապատի մարդկանց, այդ թվում՝ և ազդեցիկ մարդկանց հարգանքին: Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում կհաստատվեն հետաքրքիր ծանոթություններ: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձկներ: Այսօր կարող եք իրականացնել նույնիսկ ձեր ամենահամարձակ մտքերը: Հնարավոր է՝ ձեզ հաջողվի լավ վաստակել կամ ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին: Հեշտ չի լինի կատարել մտերիմներին ինչ-որ ժամանակ տված խոստումը: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել: Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել: