Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան
ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ը
Ժամանց

Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. պարզիր, թե որն է քո կողակցի պատճառը

Այսօր կփորձենք պարզել, թե ինչն է դրդում մարդուն դավաճանության։ Պատճառները տարբեր են և շատ բաներով կախված են մարդուց, նրա բնավորությունից, այդ պատճառով փորձենք պարզել դա Կենդանակերպի նշանների օգնությամբ։

Խոյ

Խոյերին չի կարելի դավաճանների թվին վերագրել։ Սովորաբար նրանք շատ հիմնավոր են ընտրում իրենց զուգընկերոջը և եթե հավատարմության երդում են տալիս, ապա այլևս չեն դրժում այն։ Միակ բանը, որ կարող է Խոյին դրդել դավաճանության դա վրեժն է։ Բայց այս դեպքում նրանք դա հրապարակային են անում, առանց թաքցնելու, որպեսզի դաս տան զուգընկերոջը, իսկ հետո բաժանվում են։

Ցուլ

Ցուլի բնավորության մեջ դավաճանությունը բացակայում է։ Սա բարոյապես կայուն նշան է, որն իր սիրելիին մեկընդմիշտ է ընտրում։ Ավելին, իմանալով իր երկրորդ կեսի դավաճանության մասին, Ցուլը պատրաստ է լինում ներել նրան, միայն թե չբաժանվի իր կեսից։

Սակայն եթե սառը հարաբերությունները շարունակվում են և այդ ընթացքում հորիզոնում մեկ ուրիշն է հայտնվում, ավելի ըմբռնող և համախոհ, Ցուլը կարող է տրվել գայթակղությանը։ Սակայն այս դեպքում նա այլևս չի վերադառնում իր հին զուգընկերոջ մոտ։

Երկվորյակներ

Երկվորյակների երկակի բնույթը կարծես հուշի, որ նրանց մոտ ամեն բան պետք է զույգով լինի, այդ թվում նաև սեռական զուգընկերները։ Ինչ–որ չափով դա հենց այդպես է, քանի որ այս նշանի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։

Սակայն Երկվորյակը պոտենցիալ դավաճանող չէ, որը տենչում է սեռական բավականության։ Որպես կանոն նման քայլի նրան դրդում է զուգընկերոջից վիրավորվածությունը, որից հետո նրանք փորձում են կողքի վրա սրտամոտ մարդ գտնել։ Սակայն Երկվորյակը միշտ միայն մեկ հոգու է սիրում, իսկ կողքի վրա նա պարզապես ցրվում է։

Խեցգետին

Խեցգետինները շատ ընտանեկան անձիք են՝ կապված իրենց տանը և սիրելիին։ Կենդանակերպի ավելի հավատարիմ նշան, քան Խեցգետինն է, դժվար է պատկերացնել։ Սակայն սա չի նշանակում, որ նա ընդունակ չէ դավաճանության։ Խեցգետինը պետք է զգա, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում։ Եթե այս զգացողությունը անհետանում է, Խեցգետինն ինտուիտիվ սկսում է այդ հոգատարությունը ուրիշների մեջ փնտրել։

Առյուծ

Առյուծները ազատ մարդիկ են, «իրենք իրենց տերն են»։ Նրանք անկեղծորեն սիրում են իրենց երկրորդ կեսին, սակայն դա նրանց բացարձակ չի խանգարում կողքի վրա էլ կապեր ունենալուն։ Ավելին, դավաճանությունը նրանց մոտ խղճի խայթ չի առաջացնում, քանի որ նրանք կողքի վրա եղած սեքսը դավաճանություն չեն համարում։ Նրանք սկսում են այս ու այն կողմ գնալ, երբ տանը դադարում են հիանալ իրենցով։

Կույս

Քիչ բան կարող է Կույսին ստիպել դավաճանել իր սիրելիին։ Կույսերը գնահատում են կայունությունը, իսկ եթե զույգ են ընտրում, ապա մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ Միայն երբ զուգընկերն է դավաճանում Կույսին, նրա մոտ ցանկություն է առաջանում իր կողքին ավելի կայուն և հավատարիմ մեկին ունենալ։ Այս դեպքում միայն կարող է դավաճանություն լինել։

Կշեռք

Առաջին հայացքից Կշեռքները համեստ, ընկերասեր և անկեղծ են թվում, սակայն իրականում «մարմանդ գետից վախեցիր»։ Գեղեցիկի երկրպագու լինելով՝ Կշեռքները չեն կարողանում դիմանալ զուգընկերոջ արտաքին գեղեցկությանը, ակնթարթարեն սիրահարվում են և ամեն բան անում են՝ նրան գայթակղելու համար։ Իսկ նման հանդիպման ավարտը դավաճանությունն է լինում։ Կշեռքները կարող են հաճախ դավաճանել, բայց նրանք շատ զգույշ են և հազվադեպ են բռնվում։

Կարիճ

Կարիճների մեծ մասը կարող են պարծենալ սեռական զուգընկերների մեծ քանակությամբ, քանի որ նրանք օժտված են վառ արտահայտված սեռական էներգիայով և անհավանական խարիզմայով։ Գայթակղել դուր եկած մարդուն նրանց համար բացարձակ դժվար չէ։ Սակայն ամուսնության մեջ նրանք շատ հավատարիմ են։ Կարիճը դավաճանում է միայն այն դեպքում, երբ գիտակցում է, որ սեր այլևս չկա։

Աղեղնավոր

Բարեսիրտ և շփվող Աղեղնավորները առանց դժվարության վստահություն են ներշնչում ցանկացած մարդու մոտ։ Այնպես որ դավաճանելը նրանց մոտ շատ հեշտ է ստացվում, նույնիսկ երբ արդեն ամուսնացած են։ Ինչն է նրանց դրդում դրան. Առաջին հերթին սեքսի նկատմամբ սերն ու թարմության մշտական ցանկությունը։ Դավաճանելով՝ Աղեղնավորը ինքնահաստատվում է, հերթական անգամ ապացուցելով, որ ինքն ազատ մարդ է։

Այծեղջուր

Բավական կայուն անհատներ են։ Ողջ կյանքի ընթացքում նրանք ֆինանսական բարօրության են ձգտում։ Նրանք շատ են աշխատում և ուզում են, որ իրենց կողքին վստահելի մարդ լինի, որին լիովին կարող են վստահել։ Սեփական դավաճանության մասին նրանք չեն էլ մտածում։ Սեքսը նրանց համար այնքան կարևոր չէ, իսկ վտանգել կայունությունը նրանք չեն ուզում։ Այծեղջյուրը գրեթե երբեք չի գնում դավաճանության, եթե ամուսնացած է։

Ջրհոս

Ջրհոսի հավատարմությունը միֆ է, որին հավատում են շրջապատողները։ Բայց երբ նրան լավ է ճանաչում զուգընկերը, պարզվում է որ նա միշտ կողքի վրա արկածներ ունի։ Ջրհոսները սիրում են կրքոտ կապեր ունենալ։ Եվ եթե նույնիսկ երբեք ոչ մեկի չեն պատմում իրենց սիրեկանների հավաքածուի մասին, ողջ կյանքում նրանք Դոն Ժուան են մնում։

Ձկներ

Ձկներին չի կարելի բառի ուղիղ իմաստով դավաճաններ կոչել։ Այս շատ զգայական անհատները, որոնք սիրում են սեքսը, դավաճանում են իրենց զուգընկերներին օրական տասն անգամ, բայց միայն մտքում։ Նրանք դա իրականում էլ կանեին, սիրելով իրենց երկրորդ կեսին, միայն թե վախենում են նրան կորցնել, բացի դրանից նրանք վախենում են հասարակական կարծիքից, որին մեծ նշանակություն են տալիս։ Այնպես որ նրանք շատ հազվադեպ են գնում դավաճանության, միայն այն դեպքում, երբ դրա համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվում։