Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի

Կնոջ բնավորության վրա, ի թիվս այլ գործոնների, ազդում է նաև ամիսը, որի ընթացքում նա ծնվել է: Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ինչ կարելի է իմանալ կնոջ մասին՝ կախված այն ամսից, որի ընթացքում նա ծնվել է:

Հունվարին և փետրվարին ծնված կանայք: Հունվարին ծնված կանայք մեծ ամբիցիաներ ունեն, որոնք համադրվում են լրջության, կոնսերվատիզմի հետ: Նրանք հաճախ են քննադատում մարդկանց, չեն շտապում բացահայտել իրենց զգացմունքները: Սիրում են շփվել, բայց միայն մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց հայացքները, ինտելեկտուալ կարողությունների մակարդակով համապատասխանում են իրենց:

Փետրվարի ընթացքում ծնված կանայք ռոմանտիկ են, բայց տրամադրության փոփոխությունները ստիպում են անհամբեր լինել: Նրանց հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ չէ: Տղամարդիկ պետք է զգույշ լինեն նրանց հետ, քանի որ փետրվարին ծնված կանայք սիրում են ազատություն, իսկ ուժեղ սեռից նվիրվածություն են պահանջում: Այս կանանց բնավորության գաղտնիքները բացահայտելը չափազանց բարդ է:

 

Մարտին և ապրիլին ծնված կանայք: Մարտին ծնված կանայք գրավիչ են, խարիզմատիկ: Նվիրված են սիրային հարաբերություններում՝ չնայած ոչ բոլորին է հաջողվում գրավել նրանց սիրտը: Սակայն նրանց գրավչությունը կարող է հօդս ցնդել, եթե նեղացնեք նրանց:

Ապրիլին ծնված կանայք լավ դիվանագետներ են, կարողանում են շփվել: Նրանց թերություններից են խանդը, չափազանց զգայունությունը: Եթե մեկ անգամ արդեն կորցրել եք նրա վստահությունը, այլևս մի երևացեք նրա աչքին: Ապրիլին ծնված կնոջ հետ հարաբերությունները կերջանկացնեն ձեզ, քանի նրանք խորը զգացմունքներ ունեն:

Մայիսին և հունիսին ծնված կանայք: Մայիսին ծնված կանայք համառ են, հազվադեպ են հրաժարվում իրենց սկզբունքներից: Նրանց գեղեցկությունը գրավում է մարդկանց, բայց բնավորությամբ բավական բարդ են: Տղամարդիկ պետք է իմանան, որ մայիսին ծնված կնոջ հետ հեշտ չի լինելու:

Հետաքրքրասիրություն, ստեղծագործելու ցանկություն, շփվելու կարողություններ… հատկություններ, որոնք բնորոշ են այս կանանց: Նրանք առանձնանում են ուղիղությամբ, ինչը ոչ միշտ է դուր գալիս մարդկանց: Սակայն նրանք ոչ ոքի չեն քննարկում, ամեն ինչ ասում են մարդու ներկայությամբ: Իշխող են, կարողանում են ղեկավարել տղամարդուն:

Հուլիսին և օգոստոսին ծնված կանայք: Խելացի են, ազնիվ, գեղեցիկ, առեղծվածային: Կոնֆլիկտային չեն, ազնիվ են մարդկանց հետ: Մտերիմներից և ընկերներից նույնպիսի նվիրվածություն են պահանջում: Սուտն ու դավաճանությունը չեն ներում, նրանց հետ բավական դժվար է, սակայն այս կանայք յուրահատուկ են, գրավիչ:

Օգոստոսին ծնված կանայք կարողանում են համադրել անհամադրելին՝ եսասիրություն, ինքնասիրություն, մեծ, սիրող սիրտ, որը միշտ բաց է մարդկանց համար: Նրանց հատուկ են դիմակայություններ, որոնց համար միշտ փաստարկներ կան: Այդ պատճառով էլ հեշտությամբ են հաջողության հասնում ցանկացած վեճի ընթացքում: Տղամարդիկ սիրում են այսպիսի կանանց, շատ բանի են պատրաստ հանուն նրանց:

 

Սեպտեմբերին և հոկտեմբերին ծնված կանայք: Սեպտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն ներում, հարմար պահին պատրաստ են վրեժ լուծել: Նրանց բնորոշ են ընկերասիրություն, ներքին և արտաքին գեղեցկություն, կարգապահություն: Չեն սիրում ժամանակավոր կապեր, գերադասում են երկարաժամկետ հարաբերություններ: Լրջորեն են մոտենում զուգընկերոջ ընտրությանը՝ նրան առաջադրելով բազմաթիվ պահանջներ: Այդ պատճառով միայն արժանի մարդիկ կարող են գրավել սեպտեմբերին ծնված կնոջ սիրտը:

Հոկտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները, հատկապես մարդկանց ներկայությամբ: Ուժեղ են, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն: Հույս են դնում միայն սեփական ուժերի վրա, քչերին են վստահում՝ վախենալով դավաճանությունից, հասնում են իրենց նպատակներին:

Նոյեմբերին և դեկտեմբերին ծնված կանայք: Նոյեմբերին ծնված կանանց սրամտությունն ու խորաթափանցությունը հնարավորություն է տալիս միանգամից հասկանալ սուտը: Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել, հատկապես, եթե հետաքրքրվում եք, թե ինչ է նա մտածում ձեր մասին. նա առանց ամաչելու ողջ ճշմարտությունը կասի ձեզ: Կամակոր են նպատակին հասնելու ճանապարհին, իսկ նրանց հետ կատակելը հավասար է կրակի հետ խաղալուն:

Դեկտեմբերին ծնված կանայք անհամբեր են, նրանց հատուկ է լավը վատից չտարբերելու հակումը: Իրենց շուրջ թողնում են միայն դրական էմոցիաներ: Բարի սիրտ ունեն, որը միշտ բաց է շրջապատի համար: