Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Ժամանց

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման գործընթացում լուրջ փոփոխություններ կլինեն

ՀՀ ոստիկանությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ:

Իսկ վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար կնախատեսվի պարտադիր ուսուցում: Մինչդեռ ներկայումս բեռնատար տրանսպորտային միջոցների «C» կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում:

Բացի այդ, հստակ կսահմանվի, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Օրինակ,՝ «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում:

«C», «D», «T», «CE» եւ «DE» կարգերի, եւ «C1E», «D1E» ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում կանցնեն առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները: Թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը:

Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը կմերժվի: Ի դեպ, պարզվում է, որ ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս: