Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

3 կանայք, որոնց մասին տղամարդիկ հիշում են ողջ կյանքում

Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով: Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ, եթե նա արդեն մի քանի տարի ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին: Իսկ ո՞վ կարող է լինել տղամարդու անցյալից այն կինը, ում այդպես էլ նա չի կարողանում մոռանալ: Իհարկե, տարբերակները բազմաթիվ կարող են լինել, սակայն շատ հավանական է, որ ձեր տղամարդը ոչ մի կերպ չի կարող մոռանալ ստորև նշվող 3 կանանցից որևէ մեկին:

Նրա առաջին սերը

Խոստովանեք, որ դուք էլ եք ժամանակ առ ժամանակ հիշում այն հմայիչ երիտասարդին, ում սիրահարված եք եղել վաղ պատանեկության շրջանում: Շատ քչերը կարող են իսկապես մոռանալ իրենց առաջին սերը, այդ ժամանակվա զգացմունքներն ու զգացողությունները: Ընդ որում, կապ չունի՝ այդ սերը փոխադա՞րձ է եղել, թե՞ անպատասխան: Նույն կերպ էլ և ձեր տղամարդը դժվար թե ամբողջությամբ իր գլխից հանած լինի նրան, ում կողքին նա իրեն այլ տեսանկյունից է նայել: Չէ՞ որ հենց նրա հետ է նա անսպասելիորեն հասկացել, որ կինը կարող է փոխել իր ողջ կյանքը: Առաջին սերն ամենամաքուր և միամիտ զգացմունքն է: Եվ եթե անգամ պատանեկան հույսերն ու երազանքները չեն իրականացել ինչ-ինչ պատճառներով, ոչ մի տղամարդ երբեք չի մոռանա իր առաջին սիրո մասին: Նա միշտ կհիշի, որ հենց այդ աղջիկն է իր մեջ արթնացրել ամենալուսավոր և նուրբ զգացմունքները: Ինչպե՞ս կարելի է մոռանալ նրան, ում ժպիտի համար անգամ տղամարդը պատրաստ է եղել սարեր շուռ տալ ու գետերի հունը փոխել:

Անհասանելի կինը

Միգուցե տղամարդն այդ կնոջն ավելի քիչ է սիրել, քան մյուսներին, հնարավոր է, որ ընդհանրապես չի էլ սիրել, սակայն դրա փոխարեն՝ նա կրքոտ կերպով ցանկացել է այդ կնոջը, երազել, որ այդ շքեղ կինը գոնե մեկ անգամ իրենը լինի: Հանուն դրա նա պատրաստ է եղել գնալ անհավանական անմիտ քայլերի, միգուցե նաև՝ մեծ գումարներ ծախսել, բայց նա, միևնույն է, մերժել է նրան: Այդպիսի կինը խիստ կպչում է տղամարդու ինքնասիրությանը: Հենց դա էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ այդ կինը մեկընդմիշտ մնա ձեր տղամարդու հիշողության մեջ:

Այն կինը, ում նա կորցրել է

Շատ հաճախ տղամարդը գիտակցում է, թե որքան շատ է նա գնահատում ու սիրում կնոջը, երբ վերջինս այլևս նրա կողքին չէ: Մի անգամ նա հեռացավ, ու պարզվեց, որ իր կյանքն այլևս իմաստ չունի ու կորցրել է նախկին հմայքը: Այդպիսի կորստից հետո տղամարդը սկսում է գիտակցել իր սխալները, ընդունել ու խոստովանել, որ նրա հետ քիչ ժամանակ է անցկացրել, նեղացրել է իր վերաբերմունքով ու արարքներով: Միայն այդ ժամանակ է նա հասկանում, որ չի կարողացել իսկապես գնահատել այդ կնոջ հոգատարությունը, սերն ու ջերմությունը: Բայց վերադարձնել ոչինչ այլևս հնարավոր չէ: Չափազանց ուշ է: Նա ընդմիշտ է գնացել: Անգամ, եթե որոշ ժամանակ անց տղամարդն այլ կնոջ սիրի, նա մեկընդմիշտ կհիշի նրան, ով իրեն սովորեցրել է իրական սերը ճանաչել, ճիշտ է, միայն նրա հեռանալուց հետո: Իհարկե, ցանկացած կնոջ էլ հաճելի է գիտակցել, որ ինքն անջնջելի հետք է թողել տղամարդու հոգում, որ վերջինս հիշելու է իրեն իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ինչո՞ւ մտածել նրա մասին, թե ինչ զգացմունքներով ու մտքերով է ձեզ հիշում ձեր նախկին տղամարդը: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչ է զգում ձեր նկատմամբ նա, ում դուք սիրում եք:

Աղբյուր՝ Blog.168.am