Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է
Մարդիկ էլ գործնականում նույն հոգսերն ունեն, ինչ՝ հասարակ քաղաքացիները։ Նրանք նույնպես սիրում են, տառապում, հուզվում․․․
Հոնկոնգցի միլիոնատեր Սեսիլ Չաոն հոգ է տանում ընտանիքի բոլոր անդամներին և նրանց երջանկություն ցանկանում։ Նա երազում է խնամել թոռներին և մեծացնել ժառանգներին։ Այնուհանդերձ նրա դուստրը՝ 37-ամյա Ջիջին, բոլորովին չի շտապում ամուսնանալ։
Հինգ տարի առաջ Սեսիլն առաջին անգամ պոտենցիալ փեսացուներին շահագրգռելու հուսահատ փորձ արեց։ Նա խոստացավ 60 միլիոն դոլար տալ այն տղամարդուն, ով իրեն կսիրահարեցնի Ջիջիին և կամուսնանա հետը։
Հակառակ նման հարուստ օժիտին՝ միլիարդատիրոջ փեսացու դառնալ ցանկացող էդպես էլ չհայտնվեց։ Այդ ժամանակ Սեսիլ Չաոն եռապատկեց պարգևավճարը և խոստացավ դստեր փեսացուին վճարել 180 000 000 դոլար:
Սակայն այս առաջարկն էլ պահանջարկ չվայելեց։ Ջիջին վճռականորեն մերժում էր բոլոր երկրպագուներին։ Բանն այն է, որ նրան դուր են գալիս կանայք, ոչ թե՝ տղամարդիկ․․․
Ավելին, դուստրն արդեն հանդիպել է իր կեսին․ Ջիջիի ընկերուհին՝ Շոն Իվը։ «Որպես քո դուստր շատ կուզեի քեզ երջանկացնել։ Ցավոք իմ մասին պատկերացումներդ իրականությանը չեն համապատասխանում»,- իր դիրքորոշումը հորը բացատրել է աղջիկը։
Հորը մնում է մխիթարվել սոսկ նրանով, որ դստեր ընտրյալն արտաքինից շատ նման է տղամարդու։ Այո-այո, ակնոցով ու թիթեռնիկով այս մարդն էլ հենց Շոն Իվն է։
Դե ինչ, իրական կյանքում կրքերը նույնքան բուռն են բորբոքվում, որքան՝ սերիալներում։ Այս պատմությունը պատմեք ընկերներին․ գուցե նրանք միլիարդատիրոջ աղջկան մոտենալու ինչ-որ ձև գտնեն․․․




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...