Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Ժամանց

Ամենախոցելի արտահայտությունները՝ կենդանակերպի նշանների համար

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բառերը կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ: Հաճախ է պատահում այնպես, որ էմոցիաների ազդեցության տակ մարդիկ մեկմեկու ասում են վիրավորական բառեր, որոնք անմիջապես ցանկանում ես ետ վերցնել, բայց ցավոք դա անհնար է: Այդ ժամանակ ստիպված ես ներողություն խնդրելու տարբերակներ փնտրել կամ փորձել բացատրել ասածը ավելի փափուկ տեսանկյունից: Իհարկե, յուրաքանչյուրի համար էլ ծանր է լսել վիրավորական բառեր, բայց կան կոնկրետ արտահայտություններ, որոնք ուղղակի տապալում են այս կամ այն Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին: Այն, որը որոշների համար ոչ մի նշանակություն չունի՝ մյուսներին ունակ է հասցնել դեպրեսիայի: Եվ ահա այդ արտահայտությունները:

Խոյ՝ «հանդարտվի՜ր»

Բանն այն է, որ այս խոսքն ավելի շատ է զայրացնում և բարկացնում կենադանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։ Եթե ցանկանում եք օգնել Խոյին, ապա փորձեք հանգստացնել նրան այլ կերպ, բայց ոչ այս արտահայտությունով։

Ցուլ՝ «իսկ նա վատը չէ»

Ցուլերի զուգընկերները պետք է խուսափեն այլ տղամարդկանց/կականց հասցեին ուղղված մեկնաբանություններից։ Նույնիսկ եթե Դուք ցանկանում եք նշել, որ Ձեր զուգընկերն ավելի գեղեցիկ է, միևնույն է՝ մի համեմատեք, այլ կոմպլիմենտ պարգևեք նրան, այլապես կոնֆլիկտն անխուսափելի է։

Երկվորյակներ՝ «քո ասածը հիմարություն է»

Երբեք մի ասեք Երկվորյակներին այս խոսքերը, որովհետև դրանից չափազանց կտուժի նրանց էգոն։ Այս նշանի ներկայացուցիչները գիտեն, որ խելացի, ճարպիկ և հետաքրքիր զրուցակիցներ են, և այդ արտահայտությունը իրական զայրույթ կառաջացնի։

Խեցգետին՝ «հանգիստ թող ինձ, դու այնքան ձանձրացնող ես»
Քչերին դուր կգար այս արտահայտությունը, սակայն Խեցգետինները բառի բուն իմաստով ընկճախտի մեջ են ընկնում, երբ լսում են այն։ Նրանք դժվարությամբ են բացվում մարդկանց առջև, և եթե մտերիմ անձնավորությունն ասի այս խոսքերը, ապա դա մեծ ցավ կպատճառի Խեցգետիններին։

Առյուծ ՝ «տեսքդ այդքան էլ լավը չէ»
Առյուծներն իսկապես սիրում են հետևել իրենց արտաքին տեսքին, և հենց այդ պատճառով էլ խուսափեք նրանց հասցեին ուղղված բացասական մեկնաբանություններից, եթե չեք ցանկանում վիրավորել Առյուծներին։

Կույս՝ «ինչու՞ մենք իրենց նման չենք»
Եթե Կույսի զուգընկերը համեմատում է իրենց զույգը ուրիշ անծանոթ զույգերի հետ, ապա դա իսկապես տագնապ կառաջացնի այս նշանի ներկայացուցչի մոտ, չէ՞ որ նա իսկույն կսկսի խնդիրներ փնտրել հարաբերությունների մեջ։

Կշեռք՝ «ինձ դուր չեն գալիս քո ընկերները»
Եթե Կշեռքը լսի այս տեսակ արտահայտություն սիրեցյալից, ապա այն մեծ ցավ կպատճառի նրան. չէ՞ որ ընկերները Կշեռքի կյանքի անբաժանալեի մասն են։ Հետևաբար, այս խոսքերը նրանք կընկալեն որպես վիրավորանք ոչ միայն ընկերների, այլև սեփական անձի հասցեին:

Կարիճ՝ «իմ նախկինը․․․»

Ոչ ոք չի սիրում լսել նախկինների հետ համեմատությունները, սակայն Կարիճների համար դա իսկական ողբերգություն է, որովհետև նրանք շատ խանդոտ են։ Եթե Դուք այդպիսի արտահայտություն թույլ տաք, ապա իմացեք, որ այս նշանի ներկայացուցիչը կկորցնի իր հանգիստը։

Աղեղնավոր՝ «դու խենթ ես»
Աղեղնավորներն այս խոսքերն ընկալում են միայն վատ ենթատեքստում։ Նրանք իսկույն ընդունում են դա որպես սեփական մտավոր և հուզական վիճակի վիրավորանք։ Ավելի լավ է՝ մի արեք այս տեսակ կատակներ։

Այծեղջյուր ՝ «դու դուր չես գալիս իմ ծնողներին»

Այս նշանի ներկայացուցիչները իսկապես ցանկանում են դուր գալ բոլորին։ Եթե զուգընկերն ասի, որ ծնողները հավանություն չեն տվել իրենց զավակի ընտրությանը, ապա Այծեղջյուրը կընկալի դա որպես զուգընկերոջ սիրո պակաս։

Ջրհոս ՝ «դու ճիշտ այնպիսին ես, ինչպես մայրդ»

Անշուշտ, Ջրհոսները սիրում են իրենց մայրերին, սակայն ցանկանում են հիացմունք և քննադատություն ստանալ սեփական արժանիքների և սխալների համար։ Նրանք ընդհանրապես չեն սիրում, երբ իրենց համեմատում են ինչ-որ մեկի հետ։

Ձկներ՝ «դու այնքան խնդիրներ ունես»
Ձկներն իրենք էլ գիտեն, որ չափազանց էմոցիոնալ են և հաճախ են խնդիրներ գտնում նույնիսկ իրենց սեփական անձի մեջ։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում լսել այսպիսի խոսքեր սիրելիից։ Լսելով դա՝ նրանք իսկույն կհիասթափվեն զուգընկերոջից։

Այժմ Դուք գիտեք, թե որ արտահայտություններից է անհրաժեշտ խուսափել կենդանակերպի տարբեր նշանների հետ շփվելիս։ Հիշեք, որ խոսքերի հետևել է պետք, չէ՞ որ մարդուն վիրավորելը հեշտ է, իսկ վստահությունը վերադարձնելը՝ ոչ։