Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Շպարվելու 8 խորհուրդ, որոնց հետևելով՝ դուք մոդելի կնմանվեք. No5-ը պարզապես հանճարեղ է

Շպարվելու այս 8 խորհուրդները ցանկացած կնոջ մոդելի կվերածեն։ Եվ այս ամենը՝ շնորհիվ մի քանի խորամանկությունների, որոնց մասին դուք, թերևս, չէիք էլ լսել։

Խորհուրդ №1: Շրթներկ: Սկսեք կիրառել շրթներկ քսելու X-աձև տարբերակը։ Դա ձեր շպարն ավելի ազդեցիկ կդարձնի։ Եթե շրթներկի վառ գույն եք ընտրում, մնացած շպարն ավելի չեզոք գույներով արեք, հակառակ դեպքում կարող եք ծաղրածուի էֆեկտ ստանալ։

 

 


Խորհուրդ №2: Ստվերաներկ: Նախքան ստվերաներկը քսելը հիմք օգտագործեք, որը կնվազեցնի ճարպոտ մաշկի և կնճռոտ կոպերի խնդիրը։ Նաև բարձրորակ վրձիններ օգտագործեք, հակառակ դեպքում ձեր շպարը հեշտությամբ կթափվի։ Եվ ևս մեկ խորհուրդ․ վառ գույների հետ սպիտակ ստվերաներկ օգտագործեք․ դրա շնորհիվ ձեր աչքերն ավելի արտահայտիչ կդառնան։

 

 

Խորհուրդ №3: Սուրմա: Սլաքի գիծն առանց ընդհատելու մի քաշեք, այդպես այն շատ հաստ կլինի։ Դրա փոխարեն գծերն աստիճանաբար արեք։ Սուրման քսելիս մի նայեք ուղիղ հայելուն։ Ավելի լավ է թեթևակի բարձրացրեք գլուխն ու կզակը դեպի հայելին։ Դեպի ներքև նայեք և սլաքը սկսեք նկարել ներքի անկյունից։

 

Խորհուրդ №4: Թարթիչների խտաներկ: Միշտ վրձինը մաքրեք անձեռոցիկով՝ նախքան թարթիչներին քսելը, որպեսզի թարթիչների վրա գնդեր չհայտնվեն։ Ամեն օր ջրադիմացկուն խտաներկ մի օգտագործեք։ Այն երկար է դիմանում, սակայն ավելի շատ վնասակար քիմիական նյութեր է պարունակում, քան սովորական խտաներկը։

 

Խորհուրդ №5: Դիմափոշի: Միշտ մեծ վրձին ընտրեք դիմափոշու համար։ Օգտագործեք դիմափոշին միայն այն դեպքում, եթե ցանկանում եք ազատվել յուղոտ փայլից։ Նույնիսկ այդ դեպքում փորձեք սահմանափակել այն ճակատի և քթի հատվածում։ Դիմափոշին շատ բարակ շերտով քսեք, քանի որ այն կարող է ձեզ ծերացնել՝ ընդգծելով ձեր կնճիռները։

 

 

Խորհուրդ №6: Կորեկտոր: Դեմքի տարբեր հատվածների համար հատուկ կորեկտոր օգտագործեք։ Աչքի տակի շրջանակներն ավելի լավ է ծածկել դեղձի երանգներով։ Կանաչոտ երանգները կարմիր կետիկների համար են։ Կոպերի վրա այն մի օգտագործեք, որ չընդգծվեն կնճիռները։ Իսկ որպեսզի աչքերի տակի կնճիռներն անհետանան, մի փոքր ժոժոբայի յուղ քսեք այդ հատվածներում, և մաշկը կրկին թարմ տեսք կունենա։

 

Խորհուրդ №7: Հոնքեր: Հոնքերի ուրվագիծը նկարեք շագանակագույն մատիտով կամ ստվերաներկով։ Պետք է այնպես անեք, որ հոնքերը նկարված չերևան։ Միշտ աշխատեք, որ դրանք բնական տեսք ունենան։ Մի օգտագործեք մուգ մատիտներ, ավելի լավ է կոպերի ստվերաներկ օգտագործեք և հետո վրձինով տարածեք այն։

Խորհուրդ №8: Հիմք: Որպեսզի հիմքը լավ նստի դեմքի վրա, յուղ օգտագործեք։ Հետո թողեք՝ դեմքը մոտ 30 րոպե հանգստանա, նախքան կսկսեք շպարվել։ Կզակի հատվածն ամենահարմար մասն է, որպեսզի փորձեք նոր տոնը և ընտրեք այն, որն ավելի հարմար է ձեր դեմքին, երբ գործը հասնում է հիմքին։

 

 

Մանրամասներն՝ այստեղ