«Անսպասելի զարգացումներ են սպասվում, 2 դերասան կլքի նախագիծը»․ «Պատվից առավելի» բեքսթեյջն ու Ելենա Արշակյանի բացահայտումները
«Արմենիա TV»-ի «Պատվից առավել» հեռուստասերիալը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հեռուստադիտողների շրջանում և առաջատար դիրքեր զբաղեցնել վարկանշային աղյուսակում: Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հեռուստասերիալում այս փուլում լարված իրադարձություններն են՝հարսանեկան իրավիճակներ:
Մինչ հեռուստադիտողները լարված հետևում են Մուրադ-Արման հակամարտությանը, տեսախցիկներից այն կողմ նրանց դերակատարները՝ Գևորգ Գրիգորյանն ու Սարգիս Եղիազարյանը ջերմ հարաբերություններ ունեն, լուսանկարվում են միասին ու նույնիսկ «մոռանում» Տաթևի՝ Նաստասյա Գոլովկոյի մասին:)
Թե սիրային եռանկյունին այս փուլում ինչ հանգուցալուծում կստանա, հեռուստադիտողները կարող են հետևել առաջիկա սերիաների ընթացքում, մինչ այդ Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և լուսանկարել հարսանեկան սերիաների բեքսթեյջը:
Ելենան խոստանում է անսպասելի լուծումներ ու լարված իրադարձություններ: Նա բացահայտեց, որ առաջիկայում 2 դերասան լքելու է նախագիծը: «Չեմ ասի, թե որ կերպարների մասին է խոսքը, որպեսզի հետաքրքրությունը չկորչի: 2 կերպարն էլ հասցրել են շատ սիրվել հեռուստադիտողների կողմից, սակայն ի սկզբանե նախատեսված էր, որ նրանց կերպարային գծերն այս փուլում փակվելու են, և մենք չենք շեղվել նախապես գրված սցենարից»,- ասաց ռեժիսորը, որը նաև համալրում է «Պատվից առավել»-ի դերասանական կազմը:
Արդեն եթերում են Նաիրա Շահիրյանի մասնակցությամբ սերիաները, առաջիկայում հեռուստադիտողները կտեսնեն Ալեքսանդր Բաբասյանին: Պրոդյուսերը ևս մեկ սիրված դերասանի մուտք է խոստանում հեռուստասերիալ, սակայն նրա ով լինելն առայժմ գաղտնի է պահում:
«Պատվից առավելի» ստեղծագործական կազմը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ նկարահանումներ են իրականացրել ֆիլմի համար, առաջիկայում ստեղծագործական թիմն ավելի հեռու մեկնելու մտադրություն ունի: Ելենան խոստանում է դիտարժան սերիաներ:
«Շատ ուրախ եմ, որ հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում ենք, կարևորում է արտերկրում նկարահանումներ անելը, եթե դրա անհրաժեշտությունը կա սցենարով: Ընդ որում՝ բոլոր նկարահանումներն արվում են օրինական թույլտվություններով և բարձր մակարդակով: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանին մոտ երկրներով և պատրաստվում ենք նկարահանումներ իրականացնել նաև եվրոպական երկրում: Ուրախ եմ, որ մեր օրինակը վարակիչ է նաև մյուս հեռուստասերիալների համար։ Սա նոր որակ է բերում հայկական հեռուստասերիալների դաշտ»,- եզրափակեց ռեժիսորը:






Նյութի աղբյուրը՝ Life.Tert.am




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...