Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Ժամանց

Ջրհոսեր, այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ․ հունիսի 26-ի աստղագուշակը

Խոյ: Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Նոր ծանոթների հետ հարաբերությունները կլարվեն: Լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում հետ ձեր շփումները ձևական բնույթ են կրում: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կարող է փոքր-ինչ վատանալ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են: Հնարավորություն կունենաք հաշտեցնելու նախկինում գժտված հարազատներին, վերականգնելու ընդհատված որոշ հարաբերություններ:
Երկվորյակ: Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը, միանշանակ, կգոհացնի։ Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:

Խեցգետին: Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, հավատացեք, ձեր համատեղ աշխատանքը կրկին արգասաբեր կլինի: Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:

Առյուծ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց խուսափել կհաջողվի միայն նրանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին: Օրվա մնացած մասը բավականին հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավինել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը: Մասնակցեք հանրային միջոցառումների, դրանք կօգնեն ձեզ չձանձրանալ:

Կույս: Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրականացնեք ձեր բոլոր մտահղացումները: Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդիպումը, որին շատ երկար եք սպասել, կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այսօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղվելու համար:

Կարիճ: Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամենը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին: Անձնական հարցերում ներդաշնակ մթնոլորտ է: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք մոտ ապագայում կարող են շատ ռոմանտիկ շարունակություն ունենալ:

Աղեղնավոր: Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի հենց այդ ժամանակ ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ: Հաճելի տեղեկություններ կստանաք: Հնարավոր է հանդիպեք նրան, ում վերջին շրջանում շատ եք կարոտել: Ընտանիք կազմած Աղեղնավորներին կհաջողվի հարթել տարաձայնությունները և հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Դժվարություններ, անխոս, կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները, դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ: Սիրային ժամադրությունների համար բարենպաստ օր է: Կհաջողվի շահել ձեզ դուր եկած մարդու համակրանքը: Մտերիմների կողմից հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Դուք ևս առիթը բաց չեք թողնի սիրելիներին ուրախացնելու համար:

Ջրհոս: Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ: Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին կամ հարազատներին: Վերջիններս ձեզ օգնելու հարցում միշտ են պատրաստակամ: Հրաշալի օր է ռոմանտիկ ճամփորդություններ ծրագրելու համար: Ցանկացած փոփոխություն դրական կազդի տրամադրության վրա: Նոր մտահղացումներ կծնվեն, որոնք կարող եք իրագործել սիրելիի հետ համատեղ: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապված հարցեր քննարկելու համար:

Ձկներ: Բոլոր առումներով բարեհաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք, արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը: Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Ոչ բոլոր Ձկներին է հաջողվում ժամանակ տրամադրել մտերիմներին: Այսօր աշխատեք թուլանալ և հաճելի պահեր վայելել: Երեխաների հետ հնարավորինս շատ զբաղվեք և հիշեք, նրանք միշտ ձեր ուշադրության ու աջակցության կարիքն ունեն: