Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Փորկապությունը կարող է շատ պատճառներ ունենալ: Փորկապության ամենատարածված պատճառը կարող են լինել ոչ ճիշտ սնվելը, վնասակար սովորությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:
Այլ պատճառներից են՝
Սթրես
Քնի պակաս
Տարիք
Որոշ դեղամիջոցներ
Որոշ վիտամիններ
Բջջանյութով և ջրով ոչ հարուստ սննդակարգ
Փորկապությունը կարող է առաջանալ նաև որպես կողմնակի ազդեցություն կամ ավելի լուրջ հիվանդության ախտանիշ:
Եթե մշտապես փորկապություն և որովայնի հատվածում ցավ եք ունենում, շտապ բժշկի դիմեք:
Ներկայացնում ենք տնային բնական թուլացուցիչ միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Նույնիսկ բժիշկներն են նշանակում սա:
Բաղադրիչները՝
Մատնաձև արմավ՝ 1 բաժակ
Սալորաչիր՝ 1 բաժակ
Եռացած ջուր՝ 5 բաժակ
Պատրաստումը՝
Արմավը և սալորաչիրը մանր կտրտեք:
Դրանք լցրեք եռացած ջրի մեջ ու եփեք, մինչև խիտ խառնուրդ ստացվի:
Կստանաք մոտ 20 բաժին 1-ական ճ/գ չափաբաժնով:
Կարող եք այս խառնուրդը համադրել նախաճաշի հետ՝ այն ավելացնելով շիլային, կեֆիրին, յոգուրտին:
Խառնուրդն անվնաս է բոլոր տարիքի մարդկանց համար:
Ինչո՞ւ է այն լավ ազդում
Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և սորբիտոլ, բնական շաքար, որոնք կարող են օգնել վերացնել փորկապությունը:
Աղբյուր՝ Blognews




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...