Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում
Ժամանց

Կենդանակերպի 3 նշաններ, որոնց սիրահարվում են բոլոր տղամարդիկ

3-րդ տեղ՝ Կշեռք

Չափազանց կանացի լինելով՝ նա միևնույն ժամանակ խելացի է, ակտիվ ու լավ հռետոր։ Դժվարին կացության մեջ ընկնելով՝ Կշեռքները կարող են բացարձակ անօգնական դառնալ ու իրենց կսկսեն պահել իսկական լեդիի պես, այսինքն՝ փրկություն կգտնեն՝ ի դեմս տղամարդկանց։ Արժե նշել, որ այս նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց գեղեցկությամբ ու դեմքի նուրբ գույնով, ինչպես նաև խորը ատելությամբ՝ հանդեպ ոչ գրավիչ յուրաքանչյուր բան։

Նա շատ նուրբ վարքականոն ունի, հագնվում է շատ շքեղ ու ճաշակով, օգտագործում է թեթև օծանելիքներ, սիրում է թանկարժեք զարդեր ու փորձում է իրեն շրջապատել շքեղությամբ, բայց միևնույն ժամանակ՝ նա հումորի գերազանց զգացում ունի ու սուր լեզու։ Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց։ Նրա մեջ ամեն ինչ հիասքանչ պետք է լինի, սկսած նյութական դրությունից՝ մինչև արտաքին տեսք։ Կշեռքները ստեղծագործող անհատներին՝ դերասաններին, երգիչներին, գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, ավելի են նախապատվություն տալիս, քան բիզնեսմեններին ու առհասարակ կոմերցիոն գործունեություն ծավալող անձանց։

Կին Կշեռքները շատ ինքնաքննադատ են։ Նրանք միշտ ժամանակին համընթաց են քայլում ու հնարավոր ամեն բան անում են, որ մրցակիցների բանակից շահեկանորեն տարբերվեն։ Միայն նայեք Մոնիկա Բելուչիին, Քիմ Քարդաշյանին կամ Բրիջիտ Բորդոյին. Նրանք գեղեցկուհիներ են ցանկացած տարիքում։ Այո, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված չեն կայունության։ Նրանք պաշտում են ֆլիրտն ու տարատեսակությունը։

Փաստորեն Կշեռքը ոչ թե տղամարդով են հետաքրքրվում՝ որպես այդպիսին, այլ նա պարզապես ուզում է, որ իրենով հիանան։ Մտնելով սենյակ՝ նա իր փայլով լցնում է այն։ Նրա ոգևորությունը ոգեշնչում է նաև իրեն շրջապատող անձանց։

2-րդ տեղ՝ Ջրհոս

Կին-Ջրհոսը բարձր պահանջմունքներ ունի, որոնք նա չի էլ ձգտում նվազեցնել, և նա պնդում է, որ իր սիրելին իրեն վերաբերվի պատշաճ հարգանքով։ Նա շատ զգայական է ու խելացի։ Ջրհոսը սիրում է երեկույթներ, հիանալի է իրեն զգում թագուհու կերպարում հասարակության մեջ ու միշտ պատրաստ է վերջին պահին ընդունել այն մարդու հրավերը, ով իրեն դուր է գալիս։ Նա չի կարողանում խաբել, քանի որ չի ուզում ստախոս երևալ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց անկանխատեսելիությունը նրանց հետ շփումը հետաքրքիր ու ոչ ձանձրալի է դարձնում։ Հմայիչ ու համեստ Ջրհոսները կարող են իրենց զրուցակցին ապշեցնել կրքերի մի ողջ շատրվանով՝ ստիպելով շփոթվել նույնիսկ այն տղամարդկանց, ովքեր իրենց համարում են կանացի հոգեբանության գիտակներ։ Ջրհոս կինը վարվում է այնպես, ինչպես ինքն ուզում է՝ հաշվի չնստելով որևէ պայմանականության հետ։ Նրա վարքագիծը շրջապատողների համար շարունակում է հանելուկ մնալ։

Նա սիրում է գեղեցիկ իրեր՝ ներառյալ նաև մարդկային մարմինը։ Այնպես որ, նրա կազմվածքի վերաբերյալ հաճոյախոսությունները շատ տեղին կլինեն։ Կին Ջրհոսը մասնակցում է իր զուգընկերոջ կյանքի իրադարձություններին։ Իսկ դա շատ է դուր գալիս մարդկանց, քանի որ այդ ժամանակ նրանք իրենց պիտանի են զգում։ Թերևս, դա այդ կանանց գլխավոր հաղթաթղթերից է։

1-ին տեղ՝ Կույս

Գայթակղիչ կանանց վարկանշային ցուցակը գլխավորում է Կույսը։ Նրա մեջ ամեն բան հիասքանչ է։ Նա նաև էմոցիոնալ է, ինչպես և այլ կանայք, բայց կարողանում է լավ կառավարել իր զգացմունքները։ Նրա ներքին ձգտումները գրեթե միշտ գաղտնի են պահվում։ Նա իրեն լուրջ ու արժանապատիվ է պահում։ Ահա այսպիսի հանելուկային կին է Կույսը։

Նա ունակ է շռայլ լինել, համբերատար ու բարի, բայց միևնույն ժամանակ՝ նա մնում է նպատակամղված, սառը կին ու ենթարկվում է ոչ թե իր սրտին, այլ գիտակցությանը։ Նա գիտի, թե ինչ է ուզում տղամարդը։ Եթե տղամարդն ինքը չի հասկանում, այդ կինը կօգնի նրան վերլուծել իրավիճակը։ Նա հիանալի վերլուծաբան է։ Կույս կնոջ նպատակները գործնական են ու իրական՝ ճիշտ մոտեցման դեպքում։ Եթե նա ամուսնանում է, ապա սովորաբար դա տեղի է ունենում ոչ շուտ ու հաճախ՝ հաշվարկով։ Բայց շատ հաճախ տղամարդիկ նրա մեջ հրեշտակի են տեսնում։

Նա գերազանց տնային տնտեսուհի ու մայր է, իր ամուսնու համար հետաքրքիր կյանքի ուղեկից։ Սեքսը նրան ավելի շուտ հետաքրքրում է սերունդ շարունակելու տեսանկյունից, քան որպես հաճույք։ Որպես կանոն՝ նա լավ տեսք ունի՝ ընդհուպ ծերանալը։ Նրա միակ թերությունը քննադատություններ չընդունելն է։ Եթե որևէ մեկը հակառակվում է կյանքի նկատմամբ ունեցած նրա հայացքներին, անմիջապես հայտնվում է խաղից դուրս վիճակում։