Շաբաթվա ո՞ր օրն է Ձեզ համար հաջողակ՝ ըստ Կենդանակերպի նշանի
Աստղերը ուժեղ ազդեցություն են ունենում մեր ճակատագրի վրա և կյանքում շատ բան կախված է Կենդանակերպի նշանից: Ամեն նշան ունի իր բարենպաստ ամիսը և շաբաթվա օրը: Իմացեք ինչպես են աստղերը ազդում Ձեզ վրա շաբաթվա տարբեր օրերին, որ օրն է հաջողություն սպասվում, իսկ երբ է պետք զգուշություն ցուցաբերել:
Խոյ
Խոյերի համար բարենպաստ օրը հինգշաբթին է, որը գտնվում է Յուպիտերի (Լուսնթագ) կառավարման ներքո և վստահություն է հաղորդում Ձեզ: Այդ օրը Դուք կարող եք հատուկ տրամադրվածությամբ մորենալ կարևոր գործերին, ինչպես աշխատանքում, այնպեդ էլ անձնական կյանքում: Հինգշաբթի հեշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել այնպիսի գործերի վերաբերյալ, որոնք հանգիստ և հոգևոր հավասարակշռություն չեն տալիս:
Ցուլ
Երկուշաբթին շաբաթվա ամենանպաստավոր օրն է Ցլերի համար: Լուսնի էներգետիկան դրականորեն է ազդում այդ նշանի բոլոր ներկայացուցիչների վրա: Այդ օրը սկսված հարաբերությունները կդառնան ամուր և երջանիկ: Երկուշաբթի Դուք միշ կզգաք կենսական ուժերի վերելք և յուրաքանչյուր գործով զբաղվելու ընդունակություն:
Երկվորյակներ
Կիրակին, որը գտնվում է Արեգակի կառավարման ներքո, ամենալավ օրն է այս նշանի համար: Շաբաթվա վերջին օրը Երկվորյակների մոտ հաճախ սրվում են լիդերական որակները և նրնաք հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում իրենց շրջապատող մարդկանց հետ: Դրական էմոցիաները թև են տալիս և առաջանում է հնարավորություն կյանքը դեպի լավը փոխելու համար:
Խեցգետին
Խեցգետնի համար ամենաբարենպաստ օրը հանդիսանում է երեքշաբթին: Մարդի (Հրատ) հովանավորութունը ուժ, աշխատելու ցանկություն և հաջողություն է նվիրում: Այս օրը ամենահեշտն է կարիերայում վերելք ունենալու համար: Նոր ծանոթությունները կլինեն ճակատագրական:
Առյուծ
Ակտիվ և ուժեղ Առյուծների համար ամենից շատ հարմար է շաբաթը: Այդ օրը գտնվում է Սատուրնի (Երևակ) իշխանության ներքո: Շաբաթվա այս օրը Առյուծներին սովորաբար հեշտ է կոնկրետ որոշել, թե ինչ են իրենք իրականում ուզում: Հեշտ է տարբերել թշնամիներին ընկերներից և որոշել, ինչպես գործել հետագայում, որպեսզի ապագան հաջող դասավորվի:
Կույս
Ձեզ համար ամենաբարենպաստ օրը ուրբաթն է: Աշխատանքային շաբաթվա վերջը գտնվում է Վեներայի (Արուսյակ) կառավարման ներքո: Յուրաքանչյուր ձեռնարում կպսակվի հաջողությամբ: Սիրային հարաբերությունները անկասկած հաջող կստացվեն, իսկ մոտ մարդկանց շրջապատում անցկացրած ժամանակը կպարգևի դրական էմոցիաներ:
Կշեռք
Կշեռքի համար ամենահաջող օրը չորեքշաբթին է: Մերկուրիի (Փայլածու) էներգիան կնվիրի հաջողություն և պատիվ հասարակությունում: Այդ օրը Կշեռքին հեշտ է նկատելի լինել և գրավել յուրաքանչյուր մարդու: Կարևոր գործերը հեշտությամբ կլուծվեն այդ օրը: Այդ օրը կշեռքներին հատկապես հեշտ է հասնել նպատակներին:
Կարիճ
Հինգշաբթի կարիճներին ավելի հեշտ կլինի երազանքները դարձնել իրականություն: Յուպիտերը (Լուսնթագ), ում կառավարման ներքո է գտնվում հինգշաբթին, ուժեղ ազդեցություն է ունենում Կարիճների վրա և միայն դրական պահեր է նվիրում: Հինգշաբթի նրանց համար չկան անիրագործելի պրոբլեմներ:
Աղեղնավոր
Ձեր բարենպաստ օրը շաբաթն է: Շաբաթ Աղեղնավորներին հեշտ է դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից և հասնել հաջողության: Սատուրնը (Երևակ)` օրվա հովանավորը տալիս է նրանց հոգեկան հավասարակշռություն: Այդ օրը հեշտությամբ կարելի է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և հարթել միջանձնային հարաբերությունները:
Այծեղջյուր
Այծեղջյուրի համար բարենպաստ օրը կիրակին է: Այս օրը կառավարում է Արեգակը: Տաք էներգետիկան հաջողություն կբերի: Կիրակի հեշտ է զգալ սեփական ափսեի մեջ և դրսևորվել լավ կողմերով: Հենց կիրակի Այծեղջյուրները կարող են հասնել դրական փոփոխությունների:
Ջրհոս
Ձեր ամենահաջող օրը երեքշաբթին է, որը գտնվում է Մարսի (Հրատ) իշխանության ներքո: Յուրաքանչյուր գործը, որը կսկսեք երեքշաբթի, բարենպաստ ավարտ կունենա: Եվ ամենակարևորը հենց այդ պահին արժե վստահել սրտի ձայնին. այն Ձեզ չի ստի:
Ձկներ
Ձկների համար ամենաբարենպաստ օրը ուրբաթն է, որը գտնվում է Վեներայի (Արուսյակ) կառավարման ներքո: Ձկները առավել հաճախ այդ օրն են հանդիպում իրենց ճակատագրին: Սերը, որը ծագում է ուրբաթ, հետագայում վերաճում է լուրջ և երջանիկ հարաբերությունների: Ինչ էլ որ անեք այդ օրը, Ձեզ հաջողություն է սպասվում:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...