Քլոե Քարդաշյանի հոբելյանը. Քիմի՝ էրոտիկ ենթատեքստով նվերը եւ վարդագույն խելահեղություն
Քլոե Քարդաշյանը մեծ շուքով նշել է 35-ամյակը։ Այդ օրվա առիթով իրապատում-շոուի աստղը երեկույթ է կազմակերպել ընկերների ու հարազատների համար։
Հյուրերը հավաքվել են Քլոեի վիլլայում, որը զարդարված էր թեմատիկ վարդագույնով։ Հյուրերին գլամուրային ուտեստներ են առաջարկել, օրինակ՝ վարդագույն պանրով սենդվիչ։ Ըմպելիքների համար հատուկ ձողիկներ էին պատրաստվել, որոնց վրա առկա էին հոբելյարի դեմքի պատկերով պիտակեներ։ Թեմատիկ հատված էր առանձնացվել նաեւ ֆոտոշարքի համար՝ վարդագույն մարզասրահ։
Ավելի ուշ հյուրերը սկսել են տոնել փողոցում։ Բակում մեխանիկական ցուլ էր տեղադրվել, որի վրա հերթով նստել են քույրերը։ Սակայն ոչ բոլորին է դա հաջողվել, Քլոեն գրեթե անմիջապես ընկել է, իսկ նրա քույրը՝ Քենդալը, մի փոքր ավելի երկար է մնացել։
Ի դեպ, նվերների մասին։ Քիմ Քարդաշյանը որոշել է կատակել ու քրոջը Judith Leiber-ի զվարճալի պայուսակ-սմբուկ է նվիրել, որի արժեքը կազմում է 4 հազար դոլար։ Քիմն ակնարկել է նվերի թաքնված ենթատեքստի մասին. համացանցում այս բանջարեղենի տեսքով սմայլիկը երբեմն օգտագործվում է տղամարդու սեռական օրգանը նշելու համար, եւ հեռուստաաստղն իր՝ արդեն միայնակ քրոջ համար այդպիսի նվեր է մտածել։
Ավելի վաղ քույրերը սրտառուչ տեսանյութ են ձայնագրել, որում Քոլեին շնորհավորում են տոնի առիթով ու նրան սեր խոստովանում։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...