Կենդանակերպի 3 նշան, ովքեր ամենաբարդ ճակատագիրն ունեն
Կույս: Կարողանում են լուծել մարդկանց խնդիրները, խորհուրդներ տալ, բայց չգիտեն՝ ինչպես օգնել իրենց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարգուկանոնի, մաքրության սիրահարներ են: Իսկ երբ որևէ մեկը նրանց խանգարում է անել դա, Կույսերը խուճապի են մատնվում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կատարելության են ձգտում ամեն ինչում, բայց ինչ էլ Կույսերն անում են, կյանքն անընդհատ տհաճ անակնկալներ է մատուցում նրանց: Նրանք հաճախ են հարց տալիս՝ ինչու է իրենց այդպիսի ճակատագիր բաժին ընկել:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին մշտապես տանջում է անարդարությունը: Նրանք իրենց մաշկի վրա են զգում այն. միշտ կա մի բան, որը խաթարում է խաղաղությունն ու երջանկությունը: Կշեռքներն այն մարդկանցից են, ովքեր նախ գործում են, հետո միայն՝ մտածում:
Կշեռքներն էսթետ են, նրանց դուր են գալիս գեղեցիկ մարդիկ, շքեղ իրեր: Արտաքին տեսքը բավական կարևոր է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար:
Կշեռքները երբեք չեն համակերպի ծերացման նշանների հետ. նրանց համար դա աշխարհում ամենամեծ անարդարությունն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հետաքննել, վերացնել անարդարությունը՝ բացահայտելով ստախոսներին և չարագործներին: Խնդիրն այն է, որ նրանք ամեն բան խիստ անձնական են համարում: Փաստը, որ աշխարհում վատ մարդիկ կան, անձնական վիրավորանք է Կշեռքների համար: Մյուսների խնդիրները լուծելիս Կշեռքները դրանք ընդունում են՝ որպես սեփականը:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դժվարությամբ են հարմարվում իրականությանը, մշտապես անհարմար դրության մեջ հայտնվում: Նրանք ապրում են իրենց հնարած աշխարհում, բայց նրանց երևակայական աշխարհը հաճախ է առերեսվում իրականության հետ:
Զգացմունքային Ձկների համար բավական բարդ է ապրել իրական աշխարհում: Նրանք գրեթե միշտ իրենց միայնակ են զգում, սուր են արձագանքում հարազատ հոգու բացակայությանը:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...