Ինչո՞ւ ապահովության համար ինքնաթիռներում ուղևորներին պարաշյուտներ չեն տալիս. մենք գտել ենք պատասխանը
Շատ մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ ինքնաթիռով որևէ տեղ են մեկնել, հավանաբար իրենք իրենց հարցրել են, թե ինչու բոլոր ուղևորներին պարաշյուտներ չեն տրամադրվում՝ վթարային իրավիճակում փրկվելու համար։
BlogNews-ը վստահ է, որ ցանկացած հարցի պատասխանը պետք է գտնել, հատկապես եթե հարցն այդքան նշանակալից է։
Մարդատար ինքնաթիռներում պարաշյուտների բացակայությունը բացատրվում է մի քանի հանգամանքներով.
Մարդատար ինքնաթիռը չափազանց անվտանգ տրանսպորտ է։ Համեմատության համար նշենք, որ թռիչքի ընթացքում մահանալու հավանականությունը 1։11.000.000 է, իսկ, օրինակ, ավտովթարի արդյունքում մահանալունը՝ 1։5000-ի։
Ինքնաթիռը թռչում է մոտ 10-12կմ բարձրության վրա՝ 800-1000կմ/ժ արագությամբ։ Այդպիսի պայմաններում պարաշյուտն անօգուտ է, քանի որ դրսում ջերմաստիճանը -40°C -ից -60°C աստիճան է, մթնոլորտի խտությունը ցածր է, իսկ թթվածինը գրեթե բացակայում է։ Այդպիսի պայմաններում մարդը պարզապես չի կարող կենդանի մնալ։
Օդային հոսանքների անհանգիստ գոտիների ցանկացած ազդեցություն ինքնաթիռի վրա կարող է խուճապ առաջացնել առավել անհանգիստ ու նյարդային ուղևորների մոտ։ Դա կարող է դրդել նրանց պարաշյուտով դուրս ցատկել, ինչն անուղղելի հետևանքներ կունենա նրանց և, հնարավոր է, ինքնաթիռի մնացած ուղևորների համար։
Ինքնաթիռների վթարների գերակշիռ մեծամասնությունը տեղի են ունենում թռիչքի կամ վայրէջքի ընթացքում։ Այդ իրավիճակում ուղևորը պարզապես չի հասցնի օգտագործել պարաշյուտը, քանի որ այդպիսի փոքր բարձրության վրա այն պարզապես չի բացվի։
Վթարի ժամանակ մարդիկ խուճապահար են լինում և այդպիսի իրավիճակում նրանց համար շատ բարդ կլինի ճիշտ հագնել պարաշյուտը, ցատկել դուրս և բացել այն։
100-500 մարդու համար պարաշյուտ տեղափոխելը չափազանց ծախսատար է։ Դրանց քաշի պատճառով ինքնաթիռը կծանրանա ու կսկսի ավելի շատ վառելիք այրել։ Բացի այդ՝ այլևս տեղ չի մնա ուղևորների բեռների համար։
Աղբյուր՝ Blognews.am




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...