Ավետ Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանին նվիրված երգի մասին
Երեկվանից համացանցում թեժ քննարկումների առիթ է դարձել Ավետ Բարսեղյանի և Ռազմիկ Ամյանի երգը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Օգտատերերը բավականին կոշտ են արտահայտվում Բարսեղյանի և Ամյանի հասցեին՝ նշելով, որ վերջիններս հին ռեժիմի կողքին են կանգնած:
ArmDaily.am–ի հետ զրույցում երգի հեղինակ Ավետ Բարսեղյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել.«Առավոտից ինձ զանգահարում են այս թեմայով: Չեմ ցանկանում մեկնաբանել, եթե ուրիշ հարցեր ունեք՝ ասեք»:
Մենք փորձեցին կապ հաստատել նաև Ռազմիկ Ամյանի հետ, սակայն ոչ երգիչը, ոչ իր պրոդյուսերը չեն պատասխանում հեռախոսազանգերին;
Նշենք, որ երեկ տեղի ունեցավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի համերգը, որին նախատեսված է եղել նաև Ռազմիկ Ամյանի մասնակցությունը, բայց երգիչը չի մասնակցել:
ArmDaily.am-ի հետ զրույցում Փամբուկչյանի պրոդյուսերն ասաց, որ իրենք տեղյակ չէին, որ Ռազմիկ Ամյանը չի գալու.«Մենք նրան հրավիրել էինք, տեղյակ էր, 2 ամիս է գովազդներում կար, գուցե որոշել է ուրիշ տեղ գնա, թող գնա ուրիշ տեղ: Այն որ չի գալու, տեղյակ չենք եղել, Հարութի նկատմամբ ոչ մի երգիչ երբեք նման բան չէր արել: Թե ինչու չեկավ, չգիտեմ, մարդ է գուցե ոտքը ջարդել է, ես չգիտեմ դեռ ինչ է եղել: Թող Ռազմիկը պարզաբանի, ասի թե ինչու չեկավ»,-ասաց նա:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»