Ի՞նչ կլինի, եթե ամեն օր քացախաջուր խմեք
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական երկու անգամ քացախաջուր խմել:
Ուտելուց կես ժամ առաջ, մեկ թեյի գդալ քացախը և մեկ թեյի գդալ մեղրը տարալուծեք մեկ սուրճի բաժակ ջրի մեջ և խմեք, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել քացախի քանակը կամ քացախաջուրը խմելու հաճախականությունը:
Իր օգտակար հատկությունների շնորհիվ քացախի օգտագործումը անցկացնում կամ կանխում է այնպիսի տհաճ իրավիճակներ, ինչպիսիք են գլխացավերը, հոդացավերը, հոգնածությունը, ճարպակալումը, ավելորդ քաշը, բարակած մազերը, կոտրատվող եղունգները, մաշկային քորը, հիշողության վատացումը, ուշադրության թուլությունը, տեսողության վատացումը, աչքերի հոգնածությունը, շնչարգելությունը չնչին ֆիզիկական աշխատանքի ժամանակ, ատամնացավը, լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Պարբերաբար օգտագործման դեպքում` քացախի բաղադրության մեջ մտնող օգտակար նյութերի շնորհիվ (մագնեզիում, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև` բջջանյութերից` էնիզմա, բետա-կարոտին և այլն) վերանում են գլխի մաշկի հետ կապված խնդիրները, մազերը դառնում են էլաստիկ, փափուկ: Բուժում է նաև թարախաբշտիկների առաջացումը դեմքի մաշկի վրա:
Մազերն ամրացնելու համար հարկավոր է դրանք լվանալուց հետո ցայել խնձորի քացախից պատրաստված լուծույթով:
Երբեմն քացախի խիտ լուծույթն առաջարկում են քսել մազերի արմատներին. այն վերացնում է քորը և թեփը, ինչպես նաև` կարգավորում ճարպային գեղձերի գործունեությունը:
Քացախը շատ օգտակար է հատկապես յուղոտ մազերի համար:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...