Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան
Ժամանց

«Առաջինն Արփիի հետ եմ մեկնում հանգստի, որպեսզի հետո ընկերներիս հետ կամ մենակ մեկնելիս սրտիս դարդ չլինի»․ Աննա Մանուչարյանը՝ ամառային հանգստի մասին

Դերասանուհի Աննա Մանուչարյանն աշխատանքի բերումով Սոչիում գտնվելով, հասցրել է նաև հանգսիտը համատեղել ու վայելել։ Նա ծրագրում է ևս մեկ անգամ մեկնել ամառային հանգստի, այս անգամ՝ ընտանիքի՝ դստեր և մայրիկի հետ։ Ծովափնյա հանգստի սիրահար դերասանուհին դեռ չի որոշել, թե որ երկիր է մեկնելու այս անգամ։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ սիրում է արևայրուք, հետևաբար, հանգստի համար նախապատվությունը տալիս է այնպիսի երկրների, որտեղ նաև լողափ գնալու հնարավորություն կա։

«Իրականում պասիվ հանգստի սիրահար եմ: Աշխատանքիս բերումով ակտիվ կյանք եմ վարում, այնպես որ, ամռանը նախընտրում եմ հնարավորինս ոչինչ չանել։ Միանշանակ, ամառային օրերին սիրում եմ հանգստանալ այնպիսի քաղաքներում, որտեղ ծով կամ օվկիանոս կա, կարող եմ արևայրուք ընդունել, պառկել օկիանոսի ափին, նայել ալիքներին, լսել ջրի ձայնը և ոչինչ չանել»,- ասաց Աննան։

Թե ինչպես է կազմակերպում, դերասանուհու խոսքով, կախված է իր տրամադրությունից։ «Հոգնածության ինչ աստիճան կունենամ, ինչ տրամադրություն կլինի, ըստ դրա էլ որոշում եմ՝ ուր մեկնել։ Իհարկե, եթե հնարավորություն է լինում ամռանը մի քանի անգամ գնալ հանգստի, նախընտրում եմ առաջինն Արփիի հետ մեկնել հանգստի, որպեսզի հետո ընկերներիս հետ կամ մենակ մեկնելիս սրտիս դարդ չլինի,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ ինքն ունի ամբողջ աշխարհով շրջագայելու մեծ երազանք, ապա ծիծաղելով շարունակեց,- հենց առաջին միլիարդ դոլարն աշխատեմ, մեկնելու եմ ամբողջ աշխարհով շրջագայելու»։

Աշխարհով շրջագայելու երազանքը դերասանուհին արդեն սկսել է իրագործել։ Նախորդ տարի նա կազմակերպել էր իր ամենամեծ շրջագայությունը, որն էլ, ըստ Աննայի, մինչ օրս ունեցած իր ամենատպավորիչ հանգիստն է եղել։

«2018 թվականի ամառն ինձ համար, թերևս, ամենահիշարժանն է, որովհետև շատ երկար եմ ճանապարհորդել, հասցրեցի գնալ և՛ Եգիպտոս, և՛ Մոնակո, և՛ Նիս, և՛ Սեն-Թրոպե, և՛ Իտալիա, վերջին հանգրվանն Աֆրիկայի Մավրիկիկղզին էր։ Շրջագայեցի այնքան, որքան հնարավոր էր և վերադարձա մեծ տպավորություններով»,-ասաց դերասանուհին։