Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան
Ժամանց

Հռիփսիմե Հակոբյանի լացն ու փախուստը. հայտնի զույգը նշում է ամուսնության 6–ամյակը

Հայտնի երգիչներ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը նշել են իրենց ամուսնության տարեդարձը` 6 ամյակը։ Մարտին Մկրտչյանը Instagram-ի իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ «6 տարի միասին։ Ինչ լավ օր էր»։

 

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկն ամուսնացել է 2013 թվականի հուլիսի 4-ին, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո: Մարտինի ու Հռիփսիմեի հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրեցին անգամ նշանադրությունից հետո:

 

Հարցազրույցներից մեկում Մարտին Մկրտչյանը խոստովանել է, որ իրենք ամեն բան արել եմ, որ չհանրայնացնեն իրենց անձնական կյանքը։

«Մենք երբեք չենք ցանկացել հանրայնացնել մեր անձնական կյանքը: Ընկերության ընթացքում լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն հասկանում իրար և բաժանվում են, իսկ դա դառնում է լայն քննարկման թեմա:

Դրա համար ամեն ինչ գաղտնի ենք պահել: Հռիփսիմեին տեսել եմ հեռուստացույցով, այնուհետև գործնական առաջարկ եմ արել նրան, ու սկսել ենք միասին աշխատել: Բայց սկզբում նրան որպես քույր եմ ընդունել: Այնուհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղափոխվեց այլ հարթություն, և երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ավելին է, քան պարզապես ընկերությունը:

Նրա մարդ տեսակը ինձ համար բացառություն էր և շատ հետաքրքիր, թեև սկզբում նրան այլ աչքերով էի նայում: Չհասկացա` ինչպես ստացվեց, որ մեզ մոտ ընկերությունը վերածվեց սիրո»,–հարցազրույցներից մեկում պատմել է Մարտին Մկրտչյանը:

Անդրադառնալով սիրո խոստովանություն անելուն` Մարտինը պատմել է, որ Հռիփսիմեին սեր է խոստովանել ավտոմեքենայի մեջ։

«Մի օր Հռիփսիմեին ավտոմեքենայով տուն էի տանում և որոշեցի հենց այդտեղ խոստովանել, որ սիրում եմ իրեն: Արձագանքը եղավ այն, որ Հռիփսիմեն անսպասելիորեն լաց եղավ ու դուրս վազեց մեքենայից: Հաջորդ օրը էրեբունի Երևանի տոնակատարությունն էր, որին մենք էլ երկուսով մասնակցում էինք, ողջ համերգի ընթացքում անգամ միմյանց աչքերի մեջ չենք նայել, չգիտեմ՝ գուցե ամոթից»,- ասել է երգիչը:

Հռիփսիմե Հակոբյանն էլ հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ամուսնությունից հետո իրենց հարաբերություններում միայն դրական տեղաշարժեր են գրանցվել․

«Փոփոխությունն այն է, որ քո կյանքում սկսվում է նոր փուլ: Ամուսնությունից հետո մեր զգացմունքներում միայն դրական տեղաշարժեր են եղել։ Տարբերությունը, թերևս, այն է, որ քո սիրելիի հետ ապրում ես նույն հարկի տակ և կենցաղ վարում, բայց անգամ կենցաղը չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա»:

Երգչուհին համոզված է, որ եթե մարդիկ հնարավորինս փոխզիջող լինեն ու միմյանց հասկանան, ամեն ինչ հարթ կընթանա թե՛ ընկերության, թե՛ ամուսնության ընթացքում:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է խոսակցություններ են պտտվում, որ հայտնի զույգը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Անգամ Instagram-ի լուսանկարը Մարտինը հրապարակել է ԱՄՆ-ի ժամանակով, երբ Հայաստանում արդեն հուլիսի 5-ն է։

Աղբյուր