Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»
44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

11 ցավոտ ճշմարտություններ, որոնք մարդիկ համառորեն չեն ցանկանում հասկանալ

Դուք չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու է գրեթե բոլոր մարդկանց հատուկ անընդհատ կրկնել միևնույն սխալները։ Այս ամենի գաղտնիքն իրականում պարզ է։ Կան որոշակի կենսական ճշմարտություններ, որոնք ոչ ոք չի ուզում ընդունել՝ միևնույն ժամանակ՝ գերադասելով շարունակ անցնել սեփական տառապանքի ուղիներով։

Իսկ ի՞նչ համընդհանուր ընդունված ստանդարտներ են մեզ խանգարում ապրել, և ի՞նչ է պետք մեկընդմիշտ հասկանալ, որ ճակատագիրը մեզ տհաճ անակնկալներ չմատուցի։

1. Անընդհատ բոլորին ներելով՝ դուք օգնում եք, որ չարիքը հաստատվի իր անպատժելիության մեջ։

Շատ «հոգիներ ամոքողներ» օգտվում են իրենց հերթապահ արտահայտությունից՝ «Պետք է ներել կարողանալ, միայն այդպես դուք կկարողանաք նոր օր մուտք գործել մաքուր մտքերով ու ոգով», բայց ոչ ոք չի հստակեցնում, որ 2 տեսակի ներում կա։

Հոգու ներում, որը հիմնված է ձեր սեփական ապրումների վրա՝ ձեր իսկ անձի հետ ներդաշնակություն ձեռք բերելու համար։ Այն դեպի ձեր ներքինն է ուղղված, այլ ոչ թե ձեզ նեղացրած մարդու կողմը։ Այն ավելի շուտ նույնիսկ ներելու մասին չէ, այլ պարզապես մեղադրանքի մասին չէ։ Դա գեղեցիկ, վսեմ, օգտակար և անհրաժեշտ քայլ է։

Վարքային ներում, որի դեպքում արդեն պետք է հասկանալ, թե ձեզ ինչպես պահեք ձեզ նեղացրած մարդու հետ։ Ցավոք, մարդուն մեկ կամ հազարերորդ անգամ ներելով՝ դուք նրան օգնում եք, որ նա վստահություն ձեռք բերի իր արարքների անպատժելիության մեջ։ Դրա համար էլ ներել թե ոչ այս դեպքում՝ ձեր սկզբունքային գործն է։

2. Աստված ձեզ չի զանգելու…

Այս խոսուն ենթավերնագիրը նկատի ունի, որ ոչ ոք ու ոչինչ չի գալու ու ձեզ չի փրկելու ձեր իսկ սեփական կյանքից։ Որոշ մարդիկ դա շատ արագ են հասկանում, իսկ շատերի համար էլ ողջ կյանքն անգամ բավարար չէ դա հասկանալու համար։ Հավանաբար, այդպես ենք մենք դաստիարակված դեռ մանկական հեքիաթների ժամանակներից, որ սպասում ենք հրաշքի։ Բայց ամեն դեպքում պետք է գիտակցել ու անընդհատ հիշել, որ Աստված ձեզ չի զանգելու։

3. Կենսական տապալումներն անհրաժեշտություն են։

Պարադոքս է, բայց հաջողակ մարդիկ հենց այն պատճառով են հաջողակ, որ նրանք շատ անգամ են սայթաքել, նրանց մերժել են, նրանք թևաթափ են եղել ու դեպրեսիաների մեջ ընկել, բայց նրանք չեն հանձնվել։

4. Փողը, ինչ ուզում ես՝ ասա, գլխավորն է։

Մեզ միշտ մեծերն ասում են, որ այս աշխարհում փողը գլխավորը չէ, և, որ դրանք երջանկություն, սեր և առողջություն չեն նվիրի։

Եկեք այժմ սթափ հայացք գցենք իրավիճակի վրա ու ընդունենք, որ փող ունենալով՝ մենք ամեն դեպքում երջանիկ, սիրված ու առողջ լինելու ավելի մեծ հնարավորություններ ունենք, աշխարհ տեսնելու, ինքնաիրացվելու, շրջապատին տպավորելու, երկրորդ կես գտնելու կամ սովյալներին օգնելու ավելի մեծ հնարավորություն։

5. Նույնիսկ ամենաաղմկալից տապալման համար կարելի է արդարացում գտնել։

Ուղեղը հանճարեղ բան է։ Այն անընդհատ արդարացնում է գործելու մեր ունակության բացակայությունը։ Այլ կերպ ասած՝ արդարացնում է ծուլությունն ու վախը։ Պետք է նշել, որ դա նա հանճարեղ կերպով է անում։

Աշխատանքը փոխելու վախը մենք արդարացնում ենք կայունության նկատմամբ հակվածությամբ, պրոֆեսիոնալներին դիմելու վախը՝ հպարտությամբ, ինքնաիրացման անհնարինությունը՝ այն մտքով, որ մենք բավարար տաղանդավոր չենք, իսկ վաղ արթնանալու ցանկության բացակայությունը՝ օրգանիզմի համար հոգ տանելով։

Մի խոսքով, մենք անընդհատ ֆանտաստիկ պատճառներ ենք գտնում ինչ-որ բան չանելու համար։ Եթե ուշադրություն դարձնենք մեր ուղեղի այդ հատկությանը ու սկսենք նրա դեմ պայքարել, հնարավոր է հաջողակ մարդ դառնալ։

6. «Միշտ ասա՝ «այո»». Դա լավագույն կանոնը չէ։

Իրականում «ոչ» բառը բացասականի հետ կապ չունի։ Այն ավելի շուտ կապված է կամքի ու մարդկանց, զբաղմունքների ու ձեր կյանքի իրադարձությունների ռացիոնալ ընտրության հետ։ Իսկապես պետք է կարողանալ «այո» ասել, բայց դրա հետ մեկտեղ՝ պետք չէ թերագնահատել նաև «ոչ» բառի ուժը։

7. Դուք առաջինը չեք այս աշխարհի անարդարացիության հերթում

Հավանաբար մեզնից յուրաքանչյուրն ունի այնպիսի հերոսական ծանոթներ, ովքեր կյանքի մատուցած անհաջողությունների ընթացքում անգամ կարողանում են ապրել ու աշխատել այնպես, ասես ոչինչ չի եղել։ Բոլոր, նույնիսկ առաջին հայացքից՝ ամենաերջանիկ մարդիկ ունեն իրենց խնդիրները, բայց բոլորը չէ, որ դա ցույց են տալիս։ Այնպես որ, հուսահատության րոպեներին օգտակար է հիշել այն մասին, որ դուք միակը չեք, ում վրա թափվել են այս աշխարհի բոլոր անարդարությունները։

8. Բոլոր մարդիկ դիմակներ են կրում։

Համաձայնեք, որ աշխատավայրում, ձեր երկրորդ կեսի հետ միայնակ ու մտերիմ ընկերների հետ դուք 3 ամենատարբեր մարդիկ եք։ Յուրաքանչյուր հասարակության մեջ մենք տառացիորեն կրում ենք այն մարդկանց դիմակները, ովքեր քիչ թե շատ համապատասխանել են հանգամանքներին ու շրջապատին։ Դրա համար պետք չէ զարմանալ, երբ պարզվի, որ, օրինակ, ձեր գործընկերը բոլորովին էլ այն մարդը չէ, ում տեղն իրեն դնում է։ Նա երեսպաշտ չէ, պարզապես նա փոխել է դիմակը, իսկ դուք դա պատահաբար նկատել եք։

9. Պետք է վերանայել ձեր ընկերների ցուցակը։

Ընկերները մարդու համար շատ թանկ ռեսուրս են և ավելի թանկ են դառնում ժամանակի հետ։

Իրականում ընկերների տեսակ կա, որ ձեր կյանքում խնդիրներ են ավելացնում։
Դրանք այն ընկերներն են, ովքեր ձեզ ներքև են քաշում, օրինակ, իրենց հավերժական բողոքներով, անընդհատ իրենց արկածների մեջ ներքաշելով կամ ձեր օգնությունը չարաշահելով։ Եվ հաճախ մենք ափսոսում ենք, բայց ավելի լավ է նմանատիպ կապերին վերջ տալ։

Կամ էլ դրանք այն ընկերներն են, ովքեր ձեզ օգնության ձեռք չեն մեկնի, երբ դուք, պատկերավոր ասած, անդունդի եզրից կախված կլինեք։ Ինքնուրույնաբար այդտեղից բարձրանալով վեր՝ մի մոռացեք այդ ընկերությունը նույնպես ընդհատել։

10. Ոչ ոք ձեզ պես չի մտածում։

Գիտեք, դեռահասները չեն սխալվում, երբ մտածում են, որ իրենց ոչ ոք չի հասկանում։ Ոչ ոք իսկապես մինչև վերջ չի հասկանում. չէ՞, որ այս մոլորակի վրա յուրաքանչյուր մարդ աշխարհին հենց իր ռակուրսից է նայում։ Քչերն են հաշվի առնում այս պարզ միտքը՝ նախքան վեճեր, կռիվներ սկսելն ու սեփական հարազատներին այն բանում մեղադրելը, որ նրանք ակնհայտ բաները չեն հասկանում։

11. Յուրաքանչյուր մարդ յուրովի է ձեզ օգտագործում։

Ինչ ուզում ես՝ արա, մենք բոլորս էլ որոշակի իմաստով միմյանց օգտագործում ենք։ Գործատուն օգտագործում է ձեր ռեսուրսները, սիրած մարդը՝ ձեր էմոցիաներն ու մարմինը, ծանոթներն օգտագործում են ձեր կապերը, զիջող բնավորությունը, ուրախացնելու կարողությունը, պարտք տալու պատրաստակամությունը… Ինչ ասես։ Դուք բացարձակապես մարդկանց պետք չեք հենց այնպես։ Այդպիսին դուք միայն ձեր մայրիկին եք պետք։