Ժաննա Բուտուլյանը՝ ոճային փոփոխության և առաջին անգամ դրական կերպար կերտելու մասին
Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը ցուցադրվելու է «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում։ Սերիալի հիմքում երեք զավակների պատմություն է, որոնց հասցեն ճակատագրով այդպես էլ չի գրվում:
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը սերիալում դրական կերպար է մարմնավորում. «Առաջին անգամ եմ նման կերպարում ներկայանում, միշտ եղել եմ կամակոր աղջկա բացասական դերում: Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի»,- զրույցում պատմում է դերասանուհին:
Նոր հեռուստասերիալում հեռուստադիտողը լիովին ուրիշ Ժաննայի է բացահայտելու, իր համար էլ հետաքրքիր է այնքանով, որ բավականին խաղարկային կերպար է․ «Սերիալում կան դերասաններ, որոնց հետ առաջին անգամ եմ խաղում: Կառանձնացնեմ Հարություն Մովսիսյանին և Էմմա Մանուկյանին։ Ես առհասարակ նրանց հետ ծանոթ չէի: Շատ ուրախ եմ, որ նրանք են իմ խաղընկերները: Հարութը շատ լավ մարդ է և կադրից դուրս մենք շատ լավ զրույցներ ենք ունենում՝ բովանդակալից և օգտակար»:

Ստեղծագործական կազմի առաջարկով Ժաննան ոճային փոփոխություն է արել. «Առաջին անգամ փոխել եմ սանրվածքս․ հիմա ավելի կարճ վարսեր ունեմ: Մոտ ութ տարի է՝ միշտ ներկայացել եմ երկար վարսերով, բայց կարճ սանրվածքս անգամ որոշակի հոգեվիճակ է ստեղծում»:
Ժաննան նշում է, որ նոր նախագծի ընտրությունը կատարում է սրտով, իսկ այն հարցին՝ արդյոք եղե՞լ են կերպարներ, որոնք մարմնավորել է զուտ ֆինանսից ելնելով, դերասանուհին պատասախանում է. «Չեմ կարող ասել, որ միայն ֆինանսական առումով եմ համաձայնվել խաղալ, եղել են կերպարներ, որոնք խաղացել եմ ինչ-որ հանգամանքներից ելնելով»:





















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»