Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»
44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդը խոպանից վերադառնալով՝ «անջնջելի այլանդակել» է կնոջ դեմքը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է 1965 թվականին ծնված Ս.Ն.-ի գործի դատական քննությունը:

53-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը ամբաստանյալի կինն է:

Դատարանը հաստատված է համարել հետևյալը:

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ս. Ն.-ն ամուսնացել է 1990 թվականին: Կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել, որոնք արդեն չափահաս են ու ապրում են ծնողներից առանձին:

Համատեղ կյանքի սկզբնական շրջանում Ս.Ն.-ն կնոջ հետ հաշտ է ապրել: Բայց երբ նա 2009 թվականին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կնոջ հետ նրա հարաբերությունները լարվել են:

2016 թվականին Ս.Ն.-ն վերադարձել է Հայաստան, նորից բնակություն է հաստատել իր հայրական տանը: Նույն տանն էր ապրում նաև նրա կինը:

Ամուսինների հարաբերությունները շարունակել են լարված մնալ, նրանք բանավոր պայմանավորվել են, որ ապրելու են առանձին, վարելու են առանձին տնտեսություններ:

Այսպիսով՝ Ս.Ն.-ն կնոջից պաշտոնապես չի ամուսնալուծվել, բայց նա ու կինը, ապրելով Ս. Ն.-ի հայրական տանը՝ նույն հարկի տակ, վարել են առանձին տնտեսություններ:

Դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ Ս. Ն.-ն դիմել է կնոջ հորը ու մեկ շաբաթ ժամանակ է տվել, որ կինը հավաքի իրերն ու հեռանա հոր տուն: Սակայն կինը չի հեռացել:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Ս. Ն.-ի կինը արթնացել է սովորականի նման, մտել է խորդանոց, որ «գոմի շորերը» հագնի, գնա անասնագոմ՝ անասուններին խնամելու:

Այդ ընթացքում Ս.Ն.-ն մոտեցել է խորդանոցի դռանը, բացել է այն ու, հենց որ կինը շրջվել է, ամուսինը բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև Ս.Ն.-ն մազերից քաշել, կնոջը գցել է գետնին, բռունցքով 4-5 անգամ հարվածել է կնոջ դեմքին, որից հետո հատակից վերցրել է դանակը ու սկսել է դրա շեղբով վնասել կնոջ դեմքը…

Արդյունքում՝ Ս. Ն.-ն կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել, որն արտահայտվել է «կնոջ դեմքի անջնջելի այլանդակմամբ»…

Ս.Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել, որ Ս.Ն.-ի խնամքին է… չաշխատող կինը, ում առողջությանը՝ «դեմքի անջնջելի այլանդակմամբ», ծանր վնաս է հասցրել տղամարդը:

Դատարանը հաշվի է առել նաև, որ տուժող կինը չի բողոքել, քաղհայցի պահանջ չի ներկայացրել, իսկ Ս.Ն.-ն բնութագրվել է դրական…

Ս.Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից: