Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Տղամարդու բնավորության վատագույն գիծը՝ համաձայն իր Կենդանակերպի նշանի

Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

Տղամարդ Խոյը երբեմն կարող է իրեն պասիվ-ագրեսիվ կերպով պահել։ Նման բանը շատ է նյարդայնացնում, քանի որ նա ոչ միշտ կարող է բացահայտորեն արտահայտել իր զգացմունքներն ու մտքերը։ Դրա հետ միասին՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն ամեն ինչ իր մեջ չի պահի ու չի լռի։ Նա իրեն պասիվ-ագրեսիվ կպահի, որ հասցնի իր տեսակետը։

Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)

Տղամարդ Ցուլը հայտնի է իր նեղճակատությամբ։ Նա անհավանականորեն համառ է, երբեմն այն աստիճանի, որ նրա հետ գործնականորեն անհնարին է դառնում շփվելը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը չի ընդունում այլ մարդկանց կարծիքներն ու գաղափարները, եթե դրանք տարբերվում են իր տեսակետից։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)

Երկվորյակ ամուսինը մի փոքր եսասեր է լինում, երբ հարցը վերաբերում է իր առաջնահերթություններին։ Նա պատկանում է այն մարդկանց, ովքեր իրենց սեփական պահանջմունքներն առավել են դասում իրենց շրջապատող անձանց պահանջմունքներից։ Ոչ, նա ոչ ոքի վատ բան չի ցանկանում, պարզապես նրա ցանկություններն ու պահանջմունքները միշտ առաջին տեղում են լինում։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Տղամարդ Խեցգետինը կարող է շատ խանդոտ լինել։ Անկասկած, նա ձեզ սիրով ու հոգատարությամբ կշրջապատի, ինչպես նաև կանի հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ձեզ լավ ու հարմարավետ զգաք։ Այնուամենայնիվ, երբեմն նա իշխող է լինում։ Ինքնին նա շատ զգայուն մարդ է, ու պարբերաբար նրա մոտ կարող են խանդի ուժգին դրսևորումներ հանդիպել։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը պաթոլոգիկ ստախոս է։ Տղամարդ Առյուծը շատ հպարտ ու ինքնասիրահարված անձնավորություն է։ Նա պարզապես տարված է այն բանով, թե ինչպես են իրեն ընկալում իր շրջապատի մարդիկ, քանի որ նա միշտ ցանկանում է իրեն լավագույն լույսի ներքո ներկայացնել։ Որոշ դեպքերում իր վարկանիշը պահելու համար նա կարող է նույնիսկ խաբել։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Տղամարդ Կույսն անհավանականորեն սահմանափակ անձնավորություն է։ Նա չի նահանջի իր համոզմունքներից անգամ այն ժամանակ, երբ ուրիշները դրանք հարցականի տակ դնեն։ Ավելին, որոշ դեպքերում նա նույնիսկ կփորձի դրանք պարտադրել իրեն շրջապատողներին։

Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Տղամարդ Կշեռքի մեջ ամենավատ բանն այն է, որ նա ի վիճակի չէ ինքնուրույն կայացնել որևէ որոշում, որը կվերաբերի իր ապագային։ Նա այնքան է վախենում նեղացնել իրեն շրջապատող անձանց, որ ամեն անգամ կորցնում է իրեն, երբ անհրաժեշտ է լինում որոշում կայացնել։ Մի կողմից՝ դա լավ է. չէ՞որ նա չի անտեսում ուրիշի զգացմունքները։ Այնուամենայնիվ, այդպիսի խորաթափանցությունը հաճախ դառնում է նրա անվճռականության պատճառը, իսկ դա արդեն վատ է։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)

Տղամարդ Կարիճը միշտ կհակառակվի փոփոխություններին։ Նա սովոր է ամեն ինչ իր ասածով անել, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր բան ինքը կմերժի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը հավատարիմ է մնում իր սովորություններին, և նրան դժվար է անկանխակալ անվանել։ Դրա հետ մեկտեղ՝ նա իսկապես կլինի ամեառիսկով տղամարդը, ում դուք երբևէ հանդիպել եք ձեր կյանքում։

Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Տղամարդ Աղեղնավորի հետ շատ զվարճալի է։ Ձեզ կթվա, որ նրա լավատեսությունն ու դրական էներգիան երբեք չեն սպառվում։ Այնուամենայնիվ, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը վախենում է պարտավորություններից։ Նա պատկանում է այն տղամարդկանց թվին, ովքեր իրենց տված խոստումը չեն կատարում։ Նա այն հուսալի երիտասարդը չէ, ում վրա կարելի է հենվել ու հույս դնել։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)

Տղամարդ Այծեղջյուրը կարող է բավականին վրիժառու դառնալ, եթե նրան վիրավորեն։ Նա չի պատկանում այն մարդկանց թվին, ովքեր արագ մոռանում են ու ներում։ Հենց այս պատճառով էլ շատ բարդ կարող է լինել, եթե դուք նրա հետ արդարացի կերպով չվարվեք։ Որոշ դեպքերում նրա կատաղությունը կարող է իշխել նրա վրա, ու նա չի վախենա վրեժ լուծել։

Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)

Տղամարդ Ջրհոսը միշտ առավել հեշտ ճանապարհներ է փնտրում։ Նրան սխալ մի հասկացեք, իրականում շատ խելացի ու շրջահայաց մարդ է։ Հնարավոր է, որ նա նույնիսկ լինի ձեր՝ երբևէ հանդիպած ամենախելացի տղամարդը։ Բայց հենց այդքան խելացի լինելու պատճառով էլ նա միշտ կփորձի գնալ ամենափոքր դիմադրության ճանապարհով։ Եթե նա հասկանում է, որ կարող է օգտագործել իր ուղեղը բարդ խնդիրն արագ լուծելու համար, ապա նա հաստատ հենց այդպես էլ կանի։

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Տղամարդ Ձուկը կփորձի ամեն կերպ իր վրայից հանել պատասխանատվությունը։ Նրան դուր չի գալիս, երբ իրեն ճնշում են, և նրա համար դժվար կլինի հաղթահարել հետևանքները, եթե նա անհաջողության մատնվի ու հիասթափեցնի ինչ-որ մեկին։ Նա չի ուզում, որ իրեն ինչ-որ բանի համար մեղադրեն։