«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ». Յանայի եւ Սուրենի նոր լուսանկարները ծովափից
Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն այս օրերին իրենց ամառային արձակուրդն են վայելում Կարմիր ծովի ափին: Ծովափնյա հանգստի սիրահար զույգն այս անգամ մեկնել է Եգիպտոս:

«Կատարյալ հանգստանալու, լիցքաթափվելու ու լիցքավորվելու համար հիանալի վայր է, այդ պատճառով երկար չենք քննարկել՝ ուր մեկնել: Երկուսս էլ սիրում ենք այստեղի մշակույթն ու հանգստությունը»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Յանան:

Պասիվ հանգստի սիրահար ամուսինները վստահ են՝ հիանալի հիշողություններով են վերադառնալու.«Տարվա ընթացում այնքան ակտիվ կյանքով ենք ապրում, որ հանգստի մեկնելիս նախընտրում ենք պասիվությունը, որի ընթացքում կարելի է մեկ-երկու ակտիվ երեկո կազմակերպել: Այստեղ օրերը հիանալի են անցնում, մեծ բավականությամբ ու տպավորություններով ենք վերադառնալու»:

Յանայի համար իրենց բոլոր արձակուրդներն էլ հիշարժան են.«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ, ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր ու տարբերվող է անցել, միշտ լավ ժամանակ ենք անցկացրել ու հնարավորինս լիցքաթափվել: Առհասարակ, հանգստի մեկնելու ամենալավ եղանակը մեզ համար աշունն ու ձմեռն են. երբ մեր երկրում ցուրտ է, նախընտրում ենք տաք երկիր գնալ»:

Ամուսինները մեծ ցանկություն ունեն հաջորդ արձակուրդը Դոմինիկյան Հանրապետությունում անցկացնել. «Դեռ շատ երկրներ կան, որտեղ չենք եղել ու առաջիկայում կցանկանանք այցելել: Շատ կուզեմ Ռիո դե Ժանեյրոյում լինել, կրկին Թայլանդ մեկնել»,- եզրափակել է նա:

























Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...