Սիրո հարցում անհաջողակ են. կենդանակերպի 3 նշան, որոնք դժվարությամբ են հարաբերություններ կառուցում
Որոշ մարդիկ այսպիսի մի գերհատկությամբ են օժտված. նրանք իրենց իսկ ձեռքերով կարողանում են քանդել իրենց կառուցած հարաբերությունները։ Աստղաբանները գտնում են, որ հետևյալ երեք նշանները հատկապես դժվարությամբ են ամուր հարաբերություններ կառուցում։ Իսկ թե որոնք են այդ նշանները, եկեք պարզենք միասին։
Խոյ
Չափազանց եսակենտրոնությունը թույլ չի տալիս Խոյերին իսկական ամուր հարաբերություններ կառուցել։ Նրանք չեն կարողանում և չեն ուզում լսել ուրիշներին՝ նախընտրելով հոգ տանել միայն իրենց ցանկությունների և պահանջմունքների մասին։ Այս նշանի տակ ծնված մարդիկ չեն գնում զիջումների և չեն կարողանում համբերատար լինել։ Միայն տարիքի հետ են նրանք ավելի հանգիստ և իմաստուն դառնում և միայն այդ ժամանակ են կարողանում ընտանիք ստեղծել։
Խեցգետին
Խեցգետինները չափազանց կասկածամիտ են, նրանք նույնիսկ իրենց վրա վստահ չեն։ Նրանք հունից հանում են զուգընկերոջը իրենց անվստահությամբ և անվերջանալի քմահաճություններով։ Միևնույն ժամանակ նրանք նաև նեղացկոտ են։ Երբեմն նրանք վիրավորանքն իրենց մեջ են պահում տարիներով, մինչև որ հարմար առիթ է ստեղծվում վրեժ լուծելու։ Նրանց վաղ ամուսնությունները հաճախ բաժանությամբ են ավարտվում։ Խեցգետինները երջանկություն են ձեռք բերում միայն հասկացող և համբերատար զուգընկերոջ հանդիպելու դեպքում։
Կարիճ
Սկզբում կարիճը գերում է զուգընկերոջը մոգական գրավչությամբ։ Նրանք ինքնավստահ են, շատ սեքսուալ և մշտապես շրջապատված են երկրպագուներով։ Սակայն ոչ բոլորն են ի վիճակի երկարատև հարաբերություններ կառուցել կարիճի հետ, քանի որ նրանք շատ եսասեր են և մակերեսային են թվում։ Իրականում նրանք շատ խոցելի են և այնքան էլ ինքնավստահ չեն և դրա հետ մեկտեղ միշտ կասկածում են, որ իրենց կարող են հենց այնպես սիրել:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...