Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ժամանց

10 վտանգավոր ախտանշան, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին

Ժամանակին բուժօգնության դիմելը կարող է նկատելիորեն ազդել ձեր կյանքի որակի վրա: Econet.ru-ն ներկայացրել է 10 ախտանշան, որոնք կարող են զգուշացնել լուրջ առողջական խնդիրների մասին:

1. Քաշի անբացատրելի կորուստ: Եթե ոչ մի ջանք չեք գործադրում, սակայն քաշն անկում է ապրում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց կենսակերպում և սննդակարգում որևէ փոփոխություն կատարելու քաշի նկատելի կորուստ է համարվում մեկ ամսվա ընթացքում ընդհանուր քաշի՝ 5, և 6-12 ամսվում՝ 10 տոկոս կորուստը:

Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի գերակտիվություն՝ հիպերթիրեոզ, դեպրեսիա, լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, որոնք օրգանիզմին խանգարում են յուրացնել սննդարար նյութերը:

2. Պահպանվող բարձր ջերմություն: Եթե իմունային համակարգը նորմալ է աշխատում, և բուժում չեք ստանում, օրինակ՝ քիմիաթերապիա, հարկավոր է դիմել բժշկական օգնության, եթե ջերմությունը մեկ շաբաթից ավելի բարձր է:

Ջերմության բարձրացումը կարող է վկայել թաքնված վարակների, լիմֆոմայի մասին: Այն կարող է նաև որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:

3. Շնչահեղձություն: Եթե խնդիրը պայմանավորված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության: Պատճառները կարող են լինել թոքերիքրոնիկ օբստրուկտիվհիվանդությունը, քրոնիկ բրոնխիտը, ասթման, սրտի հետ կապված խնդիրները, տագնապի նոպաները, պնևմոնիան, թոքային էմբոլիան, թոքային հիպերտենզիան և այլն:

4. Աղիների աշխատանքի անբացատրելի փոփոխություններ: Դիմեք մասնագետի օգնությանը, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները.

ուժեղ արտահայտված փորլուծություն, որը տևում է երկու օրից ավելի
թույլ արտահայտված փորլուծություն, որը մեկ շաբաթից ավելի է տևում
փորկապություն երկու շաբաթից ավելի
արյուն արտաթորանքում
արտաթորանքի մուգ սև գույն:
Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են վկայել բակտերիալ վարակների, աղիների բորբոքային հիվանդությունների և հաստ աղու քաղցկեղի մասին:

5. Հոգեբանական փոփոխություններ: Հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության, եթե նկատվում են մտածողության մթագնում, կողմնորոշվելու անկարողություն, ագրեսիվության նոպաներ:

Նմանատիպ խնդիրների պատճառ կարող են դառնալ վարակները, գլխուղեղի ցնցումը, կաթվածը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների ընդունումը:

6. Գլխացավեր: Դիմեք մասնագետի օգնությանը հետևյալ դեպքերում.

անսպասելի ուժեղ գլխացավ
գլխացավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակի հատվածում թմրածությամբ, մտածողության շփոթով, տեսողության փոփոխություններով, թուլությամբ, թմրածությամբ, խոսքի խանգարումներով, ցավով ծամելու ընթացքում
գլխացավ, որը պայմանավորված է գլխուղեղի ցնցումով:
Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել կաթվածով, արյունատար անոթների բորբոքմամբ, մենինգիտով, ուղեղի քաղցկեղով, վնասվածքի պատճառով արյունահոսությամբ, և այլն:

7. Տեսողության, խոսելու կարողության կարճատև կորուստ, շարժումները վերահսկելու անկարողություն: Թվարկված ախտանշանները կարող են վկայել կաթվածի, նոպայի մասին: Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե առկա են հետևյալ ախտանշանները.

դեմքի, ձեռք, ոտքի թմրածություն
մտածողության շփոթ, տեսողության կարճատև կորուստ
խոսելու կարողության կորուստ
սուր գլխացավ, գլխապտույտ:
8. Կայծակի տեսքով բռնկումներ աչքերում: Այս խնդիրը կարող է վկայել ցանցաթաղանթի շերտազատման մասին: Հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության, ինչը կօգնի պահպանել տեսողությունը:

9. Հագեցածության զգացում շատ քիչ ուտելուց հետո: Սովորականից շուտ հագեցածության զգացումը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք չեն անցնում արդեն մի քանի շաբաթ, մասնագիտական օգնության դիմելու լուրջ նշաններ են: Դրանք կարող են մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և ձվարանների քաղցկեղի:

10. Հոդերի կարմրածություն, այտուցվածություն: Այս նշանները կարող են վկայել վարակների առկայության, ինչպես նաև հոդատապի և ռևմատոիդ արթրիտի մասին: Դիմեք մասնագետի, ով ախտորոշում կկատարի և համապատասխան բուժում կնշանակի: