Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ժամանց

Ասեք, թե ով է ձեր կինը կամ ամուսինը հորոսկոպով, և ես կասեմ, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը նրա հետ…

ԽՈՅ: Կինը. հեշտությամբ են սիրահարվում, սակայն նույնքան հեշտությամբ էլ սառում են: Դրա հետ մեկտեղ, եթե իսկապես սիրում են, ապա դա ողջ կյանքի համար է: Փառասեր են, ամուսիններին հաջողության են մղում: Նրանց հետ շփման ժամանակ նրբանկատություն է պետք, հակված են վիրավորվել կոպտությունից ու անուշադիր վերաբերմունքից:

Ամուսինը. իմաստնություն են ձեռք բերում միայն հասուն տարիքում՝ 30-ից հետո: Գրավիչ են ու շփվող, իրենց կանանց բարձրացնում են պատվանդանին, հազվադեպ են նրանց քննադատում: Երբեմն նրանց պակասում է խստությունը: Նրանք նաև հետևողական չեն ու իմպուլսիվ են գործողություններում ու խոսքերում:

ՑՈՒԼ:Կինը. նրանք թեթև բնավորություն ունեն, դրա հետ մեկտեղ շատ գործնական են: Լավ տնտեսուհիներ են, տանը հարմարավետություն են ստեղծում, հոգ են տանում ամուսինների մասին, սակայն դրա համար նյութական ու բարոյական փոխհատուցում են պահանջում: Նրանցից ամուսնալուծվել կամ նրանց հետ վիճելը շատ դժվար է, եթե իրենք դա չեն ուզում: Ամուսնական կարգավիճակը այս կանանց համար շատ կարևոր է:

Ամուսինը. նրանց համար սիրո մեջ հաջողություններից առավել կարևոր է ամուսնությունը: Լավ ամուսիններ են՝ հուսալի, հավատարիմ, իսկական տանտերեր են իրենց տանը: Դրա հետ մեկտեղ քչախոս են ու կասկածամիտ: Երբեմն կարող են ձանձրալի լինել, փոխարենը հիմնավոր են ամեն ինչում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Կինը. նրանք կանացի են, հնարամիտ, առաջին տեղում դնում են գեղեցկությունն ու սերը, նոր միայն՝ տունը: Լավ մայրեր են, երեխաների համար կարող են մարել սեփական հույզերը: Պահանջկոտ են ամուսնության նյութական կողմի հանդեպ: Կարող են թեթևամիտ տպավորություն թողնել, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հեշտությամբ ու հաճույքով են հյուրեր ընդունում, լավ տնտեսուհիներ են:

Ամուսինը. նրանց կարգախոսն է՝ սերը խաղ է: Զարգացած մտավոր ունակություններ ունեն, տպավորվող են: Սիրում են սիրախաղը, սակայն ֆիզիկական դավաճանությունը նրանց համար ոչինչ չարժե, հոգեպես շատ կապված են իրենց կանանց: Տանել չեն կարողանում վեճերը, հսկողությունն ու ազատության ցանկացած սահմանափակում:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կինը. նրանք իդեալական, հավատարիմ կանայք ու մայրեր են: Հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Հիանալի տանտիրուհիներ են, կրքոտ սիրուհիներ, սակայն շատ խանդոտ են, սեփականատիրական զգացումներ ունեն: Հիանալի են պատրաստում, նրանց տունը միշտ հարմրավետությամբ ու համեղ ուտելիքների բույրով լի է: Գրավիչ ու խելացի զրուցակիցներ են հյուրերի համար, խնայող տանտիրուհիներ են:

Ամուսինը. նրանց համար կյանքն իմաստ չունի առանց սիրո, ամբողջովին տրվում են կրքերին ու զգացմունքներին: Փոփոխական տրամադրությունը հաճախ փոխանցվում է երեխաներին ու կնոջը: Հաճախ ընտանիքին նվիրված, օրինակելի ամուսիններ են: Սիրելի կանայք նրանց համար մշտապես ներշնչանք են հանդիսանում ու մղում են ակտիվ աշխատանքի: Նվիրված են, սակայն կարող են շատ խնայող լինել:

ԱՌՅՈՒԾ: Կինը. այս կանայք շատ գրավիչ են ու կրքոտ: Լավ տանտիրուհիներ ու խոհարարուհիներ են, պատասխանատվության մեծ զգացում ունեն, սակայն իրենց անձի հանդեպ մշտապես մեծ ուշադրություն են պահանջում: Պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսնու հետ հարաբերությունները չեն ստացվում, կարող են ամբողջովին նվիրվել երեխաներին: Նրանք իրենց հիանալի են դրսևորում հավաքույթներին, լավ դաստիարակներ են ոչ միայն երեխաների, այլև իրենց ամուսինների համար:

Ամուսինը. նրանք ռոմանտիկ են, սակայն կնոջից իրենց անձի հանդեպ պաշտամունք են ակնկալում: Առատաձեռն են, սիրում են նվերներ անել: Կարող են տունը փոխարինել հասարակական կյանքով. նստակյաց կյանքը նրանց հատուկ չէ: Մեծահոգի են, սակայն նաև շատ խանդոտ են, հաճախ սենտիմենտալ են: Միշտ պաշտում են իրենց երեխաներին, նույնիսկ եթե կանանց հետ հարաբերությունները ներդաշնակ չեն լինում:

ԿՈՒՅՍ: Կինը. նրանց վերլուծական միտքը գերակշռում է հույզերի վրա: Չափից դուրս տարված են սեփական առողջությամբ ու տան մաքրությամբ: Շատ ուշադիր են ամուսինների, երեխաների հանդեպ, հոգատար ու խնայող տանտիրուհիներ են: Ռացիոնալ են ամեն ինչում: Ամուսնու մեջ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ կինը սառն է իր հանդեպ, սակայն դա այդպես չէ, ուղղակի Կույսերին հատուկ է որոշակի ցինիզմը:

Ամուսինը. երկակի ու հակասական անձնավորություններ են. սառնությունը համադրվում է սենտիմենտալության հետ: Շատ են վախենում քննադատությունից: Լավատես են, հաճախ աստվածացնում են կնոջը: Եթե գտնում են մեկին, ով լիովին հասկանում է նրանց էությունը, անմնացորդ նվիրվում են ընտանիքին: Շատ են սիրում երեխաներին, միշտ զբաղվում են նրանցով:

ԿՇԵՌՔ: Կինը. նրանք սենտիմենտալ են, կանացի, սիրում են, երբ իրենց մեծարում են: Հակառակ դեպքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Խանդոտ են, հաճախ առաջին տեղում կարող են դնել տան հարմարավետությունը, հետո՝ նոր միայն սերը: Միշտ երազում են հարուստ ամուսնու մասին, չեն ամուսնանա այդ իմաստով անհեռանկար մարդու հետ:

Տղամարդը. նրանք երևի թե ամենից հավատարիմ ամուսիններն են: Երջանիկ են, երբ գնահատում են իրենց զգացմունքները, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պահանջներ են ներկայացնում ընտանեկան կյանքին: Ժամանակ առ ժամանակ նրանց պետք է ուշադրությամբ շրջապատել: Չափից դուրս փառասեր են:

ԿԱՐԻՃ: Կինը. այս կանայք ակտիվ են, նրանց հակացուցված է կյանքի միօրինակ ռիթմն ու հոսանքով գնալը: Կրքոտ են, զգայուն, չեն ներում դավաճանությունը: Երեխաներին դիտում են որպես սիրո շարունակություն: Շատ նվիրված են երեխաներին ու ամուսիններին. միայն մի պայմանով, որ նրանք չդավաճանեն: Կարող են հետևել տան մաքրությանը, սակայն այնքան էլ չեն սիրում պատրաստել:

Ամուսինը. այս տղամարդիկ իշխող են, սիրուն անմնացորդ են տրվում: Անհաջող ամուսնության դեպքում կարող են դաժան լինել: Սեփականատիրական զգացում ունեն, խանդոտ են: Սակայն կարող են կյանքի բոլոր հաճույքները փոխարինել ընտանեկան կյանքով, հանուն կնոջ ու երեխաների՝ պատրաստ են ինքնազոհաբերման: Շատ կապված են երեխաների հետ, որպես կանոն կարողանում են նյութապես ապահովել ընտանիքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ: Կինը. նրանք մյուս կանանցից ավելի քիչ են ռոմանտիկային հակված: Իրենց ամուսինների համար նրանք առաջին հերթին լավ ընկերներ են: Հյուրասեր տանտիրուհիներ են: Ամուսնուց առաջին հերթին իրենց համար լիակատար ազատություն են պահանջում: Գնահատում են ընտանեկան հարմարավետությունը, չեն հանդուրժում խանդը՝ իր բոլոր դրսևորումներով:

Ամուսինը. բարեհոգի ու շփվող են: Սիրո մեջ անկեղծ են, սակայն ընտանեկան օջախը նրանց համար միշտ չէ, որ առաջին տեղում է (ի տարբերություն աշխատանքի): Կնոջից իրենց համար լիակատ ազատություն են պահանջում, ինչպես նաև սպասում են, որ կինը կկիսի իրենց հետաքրքրությունները: Հիանալի հայրեր են: Հաճախ երեխաներին իրենց հետ հանգստի են վերցնում, հատկապես, եթե ակտիվ հանգիստն են նախընտրում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: Կինը. նրանք ձգտում են ազդեցիկ ու գործնական ամուսիններ ունենալ: Բայց դրա հետ մեկտեղ նրանք հավատարիմ են, չեն հանդուրժում քննադատությունը, սակայն իրենք քննադատող են: Ընտանիքը համարում են սիրո գլխավոր ապացույցը: Մի փոքր ագրեսիվ են տնեցիների հանդեպ:

Ամուսինը. նրանք շատ գործնական են, չեն հանդուրժում միայնությունը: Հուսալի են, ձգտում են տանը առաջատարի դերը ստանձնել: Քչախոս են, զգացմունքներն արտահայտում են ավելի շատ գործով, քան խոսքով: Սերը հավասար բաժանում են կնոջ ու երեխաների միջև. ոչ ոք առանց ուշադրության չի մնում: Ընտանիքում ձգտում են գլխավորը լինել, նույնիսկ եթե աշխատանքի մեջ այդպիսին չեն: Կարող են նաև պատրաստել, եթե պայմաններն են այդպես պահանջում:

ՋՐՀՈՍ: Կինը. նրանք մեծ պահանջներ են ներկայացնում ընտրյալին, կայունության են ձգտում: Սիրող մայրեր ու լավ տնտեսուհիներ են, սիրում են լավ խոհանոցը: Մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների հոգեբանական կողմին: Կասկածամիտ չեն, սակայն պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսինը քիչ է աշխատում, կարող են իրենց դժբախտ զգալ նրա հետ: Հյուղակում երջանկությունը նրանց համար չէ:

Ամուսինը. իդեալիստներ են, սիրո մեջ հավատարիմ են ու կայուն: Հեշտ են փոխհամաձայնության հասնում, խանդոտ չեն: Կնոջից պահանջում են, որ վերջինս կիսի իրենց հետաքրքրությունները: Սերը նրանց համար, սակայն, առաջին տեղում չէ, այլ միայն հետաքրքիր կյանքի բաղկացուցիչ մասն է:

ՁԿՆԵՐ: Կինը. նրանց գլխավոր առավելությունը սիրուն ու ամուսնուն մեծ նվիրվածությունն է: Հավատարիմ են: Տունն ու երեխաները նրանց համար պակաս կարևոր չեն սիրուց: Բայց ամենից առաջ նրանց համար կարևոր է ամուսնու ու երեխաների երջանկությունը: Որպես կանոն՝ լավ են պատրաստում ու սիրում են համեղ ուտել:

Ամուսինը. կրքոտ են, մեծ պահանջներ են ներկայացնում թե ֆիզիկական, թե հոգեբանական սիրո առումով: Հաճախ վճռական չեն: Առատաձեռն են, աստվածացնում են կանանց: Երբեք չեն ղեկավարում իրենց կանանց. ավելի շատ նրանց դիտում են որպես կյանքում կարևոր հենարանի: Առանց կայուն սեռական կյանքի ընտանեկան ներդաշնակությունը նրանց համար անհնարին է: Մնացած ամեն ինչը երկրորդական է, չնայած որ նրանք էլ սիրում են հարմարավետությունն ու համեղ ուտեստները: