Այս գեղեցկուհին անհետ կորած էր և 25 տարի անց նրա բնակարանում հայտնաբերեցին սարսափելի մի բան
1876 թվականին Փարիզում ապրում էր անհավանական գեղեցկուհի մի աղջիկ `Բլանշ Մոնյեր: Նա սիրում էր աշխարհիկ կյանքով ապրել եւ շատ երեկոներ անցկացնում էր տարբեր երեկույթների մասնակցելով, սիրում էր հաճախել թատրոններ: Մայրը երկար ժամանակ նրան ամուսնացնելու փորձեր էր անում, բայց շուտով Բլանշն անհասկանալի կերպով անհետացավ:
Մայրը և եղբայրը որոշ ժամանակ սգում էին նրա անհետանալը, սակայն մի քանի ամիս անց նրանց վերադարձան իրենց բնականոն կյանքին: Բայց 25 տարի անց ոստիկանությունը անանուն նամակ է ստանում, որտեղ գրված է. Բլանշը չի անհետացել, նա գտնվում է իրենց տանը:
Ոստիկանությունը մեկնեց նրանց տուն սկսեց խուզարկել: Նրանք բարձրանալով տան վերնահարկը, զգացին սարսափելի հոտ: Կոտրելով սենյակի կողպեքը՝ տեսան սարսափելի մի բան: Սենյակում հայտնաբերեցին անհետացած Բլանշին՝ ուժասպառ, սարսափելի հյուծված վիճակում…Նա կշռում էր 25 կգ ոչ ավել, հատակին թափված էին սննդամթերքի մնացորդներ, իսկ մահճակալը լցված էր միջատներով:
Դեպքից հետո մայրը խոստովանեց իր մեղքը, եւ 13 տարի անց մահացավ բանտում:
Բլանշին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ 12 տարի անց մահացավ: Նրա հոգեկան աշխարհը այդպես էլ չէր վերականգնվել…




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...