Ո՞րն է սպիտակ և շագանակագույն ձվերի տարբերությունը, գիտե՞ք արդյոք, թե որն է դրանցից ավելի օգտակար
Շատերը համոզված են, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են: Բայց արդյո՞ք դա այպես է: Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն ձվերը ավելի շատ են պարունակում օմեգա-3, քան սպիտակ ձվերը, սակայն այդ տարբերությունն աննշան է:
Սպիտակ ձվերը ածում են սպիտակ հավերը և բրոյլեր հավերը:Ի դեպ, բրոյլեր հավերը ավելի արագ են աճում, քան մյուս ցեղատեսակները և դրանք նախատեսված են մսի համար:
Գիտնական Գարգի Շարման համոզված է, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են, նրա կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագույն ձվերը պարունակում են ավելի քիչ վատ խոլեստերին և միաժամանակ օգնում են պահպանել լավ խոլեստերինի մակարդակը:
Սպիտակ և շագանակագույն ձվերը տարբերվում են ոչ միայն գույնով, այլ նաև համով: Սակայն համը կախված է հավերի սննդի որակից և քանակից:
Շատերը համոզված են նաև, որ գույնով է պայմանավորված կեղևի ամրությունը: Սակայն գույնն այստեղ կապ չունի: Կեղևի ամրությունը կախված է հավերի տարիքից, երիտասարդ հավերն ավելի ամուր կեղևով ձու են ածում:
Շնորհակալություն ուշադրության համար, հուսով ենք, որ այս տեղեկությունը օգտակար կլինի Ձեզ համար:
Առողջ եղեք:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...