Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան
Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ժամանց

Ինչպես նվաճել կենդանակերպի տարբեր նշանների տղամարդկանց

Խոյ

Կենդանակերպի առաջին նշանն է, նշանակում է, որ այս մարդիկ լի են մանկական անմիջականությամբ: Սովորոբար այս տղամարդիկ իրենց տարիքից երիտասարդ են երևում, իսկ եթե ավելի անկեղծ՝ թվում է, թե իրենք երբեք չեն ծերանում։
Այս տղամարդիկ պահպանում են կյանքի տոնակատարության շունչը լուռ ու հանդարտ առօրյայում, և եթե դուք ինքներդ սիրում եք աղմկոտ հավաքույթներ, ապա «ոչխարիկը» հենց ձեզ համար է՝ նրա կողքին դուք երբեք չեք տխրի։

Պատրաստ եղեք, որ ձեզ կարող են արթնացնել կեսգիշերին և հրավիրել մի ռոմանտիկ երեկոյի։ Մերժումը չի ընդունվի․ այս հարաբերություններում կամակորություն անելը միայն իրեն է թույլատրելի։ Խոյի կողքին կյանքը մանկության կարուսել կհիշեցնի՝ մեկ վեր եք բարձրանալու այնքան, որ ձեր տղամարդը երկնքից աստղ կիջեցնի, մեկ ներքևում կհայտնվեք և կտեսնեք ձեր զուգընկերոջ երկնային և պարզ էությունը։

Ցուլ

Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչը համատեղում է իր մեջ տղամարդու մի քանի իդեալական հատկություններ։ Նա համբերատար է, իմաստուն և տնակյաց։ Նա երբեք չի մեղադրի ձեզ անհավատարմության մեջ, եթե չպարզաբանի իրավիճակը մինչև վերջ և չներկայացնի իր սեփական համոզմունքների և ձեր թեթևամտության ծանրակշիռ ապացույցները։ Ինչ-ինչ, բայց այս կարմիր ցլին հունից հանելն ու քթի առջև կարմիր կտոր թափահարելը հաստատ պետք չէ: Կհայտնվեք նրա հետ մեկ հարթակում, որտեղ ձեզ կարող են վնասել, կամ նույնիսկ պոզերով ծակել։

Այս տղամարդիկ սիրում են և նվիրված են իրենց ընտանիքին։ Իրենք լավ են վաստակում, սակայն երբեք թույլ չեն տա կնոջը փողերը քամուն տալ։ Սակայն, ձեր հնարավորություն կտրվի գնել տարատեսակ գեղեցիկ հուշանվերներ ինչ-որ մի ռոմանտիկ շրջագայության ժամանակ, իսկ հետո դրանք միասին դասավորել տանը։
Ցուլը հայտնի է իր լավ ախորժակով։ Իրեն սենդվիչներով և արագ սնունդով խաբել չի հաջողվի, այնպես որ հաճախեք խոհարարական դասընթացների։

Երկվորյակներ

Երկվորյակ տղամարդուն հասկանալու համար պետք է անդրադառնանք այս նշանի դիցաբանական բնութագրին։ Սա երկու եղբայրների կերպար է, որոնք գրկախառնված կանգնած են և նայում են միմյանց․մեկն ապրում է հանգուցյալների թագավորությունում, իսկ մյուսը՝ կենադանի մարդկանց աշխարհում։ Այսպես էլ իրականության մեջ է՝ հաճախ այս տղամարդը ապրում է սեփական պատրանքների մեջ և նա իր կարծիքն ունի կնոջ և ընտանիքի մասին։ Կարևոր է չխանգարել նրան երազել, այլ հմտորեն հանել նրան պատրանքների շախարհից, ազատել կասկածանքներից և անվստահությունից։ Հնարավորություն տվեք նրան բազմազան լինել, և ձեզ կթվա, որ ձեր կողքին ապրում է ոչ թե մեկ, այլ մի քանի տղամարդ։ Այս տղամարդու տրամադրությունը փոփոխվում է կայծակնային արագությամբ․ այս պահին նա մխիթարության կարիք ունի, հաջորդ վայրկյանին խրախուսանքի, իսկ մի փոքր անց կրկին երջանիկ կլինի, ինչպես երբևէ։ Երկվորյակը կյանքի իրական ուղեցույց է, որը ցանկացած իրավիճակից ելք կգտնի և ցույց կտա ճիշտ ուղղությունը։

Խեցգետին

Հետաքրքիր անձնավորություն է։ Մի կողմից սա հոգատար հայր է, մյուս կողմից՝ հենց ինքն է երեխա և հոգատարության ու քնքշության կարիք ունի։ Նրան միշտ պետք է խրախուսել և ոգևորել։ Եթե դա չանել, նա պարզապես կվիրավորվի, կթաքնվի իր կաղապարում և կկողպի այն, իսկ հանել իրեն այդ ընկճախտից բավականին բարդ է։
Հիշեք, որ այս տղամարդու ուժը նրան թուլության մեջ է։ Եթե դուք մայրական բնազդով օժտված կին եք և կարիքն ունեք անդադար ինչ-որ մեկի մասին հոգ տանելու, ապա հենց Խեցգետինը սիրով կընդունի ձեր հոգատարությունը։ Այս դեպքում դուք կստանաք ոչ միայն կատարելապես «ձեռնասուն» զուգընկեր, այլ նաև ընտանիքի լավ հայր։ Նա ձեր երեխաների համար կլինի լավ ընկեր և հրաշալի ուսուցիչ, որը ճիշտ ժամանակին և կմխիթարի, և կոգևորի։

Առյուծ

Առյուծը արքա է, որը չի գնում փոխզիջումների։ Դուք ստիպված կլինեք ջանքեր գործադրել փաստարկներ գտնելու և նրան հակառակը համոզելու համար։ Մի զարմացեք, եթե արդյունքում նա սեփականացնի ձեր կարծիքը և մատուցի որպես «դարի գաղափար»։ Ձեզ մնում է միայն հնազանդվել, լուռ լսել և ժամանակին հավանության խոսքեր ասել, եթե նույնիսկ դա այդպես չէ։ Առյուծը երբեք չի նկատի շողոքորթությունը։ Ուզո՞ւմ եք հմայել նրան, լսեք նրան ապշած, համաձայնեք նրա բոլոր ասածների հետ և անընդհատ խոսեք նրա «մեծության» մասին։
Հիշեք, որ եթե ընդունեք Առյուծի խաղի կանոնները, ապա երբեք դժբախտ կամ չսիրված չեք լինի։ Սակայն, նույնիսկ եթե ձեզ հաջողվեց սանձել այս «հսկա կատվին», ժամանակ առ ժամանակ նա միևնույն է շփվելու է նրանց հետ, ում ցանկանա։

Կույս

Այս տաղմարդը գտնվում է Մերկուրի մոլորակի վերահսկության ներքո։ Սա այն մարդն է, որը սիրում է ամեն բան անել ինքնուրույն՝ ինքն իր տնօրենն է, ինքն է վարում իր մեքենան և ինքն է հաշվում իր փողը։ Այս տեսակ ազատասեր տղմարադիկ ընտրում են այն աշխատանքը, որտեղ իրենց ոչ ոք չի ղեկավարում։ Ղեկավարել և շահարկել Կույսերին անհնար է՝ նրանք իրենք են սիրում հրամաններ տալ։ Իրենք աշխատանքի են ընդունում մարդկանց միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը լսի իրենց հրահանգները. Կույսերը սովոր չեն միայնակ աշխատել։ Մի փորձեք բուժել Կույսին․ այս տղամարդը բաց չի թողնի հիվանդանալու հնարավորությունը, որպեսզի րոպե առ րոպե ընդունի բժիշկի նշանակած դեղահաբերը։
Նա կատարյալ աշխատասեր է, և եթե գտնի իր ամբողջ կյանքի գործը, ապա համարեք, որ դուք կորցրել եք ձեր սիրելի տղամարդուն աշխատանքային ճակատում։

Կշեռք

Կշեռքը բարետես, գեղեցկադեմ, գերազանց կազմվածքով, հիանալի ֆիզիկական տվյալներով և խնամված մատներով տաղամարդ է։ Այս տղամարդուն հովանավորում է Վեներան։ Այստեղից է նրա հոգու նրբությունն ու վարքագծի էլէգանտությունը։ Եթե չեք ուզում կորցնել այսպիսի տղամարդուն, ապա երբեք մի արեք տգետ և տգեղ արարքներ։ Երբեք մի թողեք կեղտոտ ափսեները և անպայման սրբեք սեղանը ռոմանտիկ երեկոյից հետո։
Այս տղամարդը շատ գաղտնիքներ ունի և բավականին խորհրդավոր է։ Ցանկացած հարցի կպատասխանի «Կտեսնենք», «Միգուցե», «Չգիտեմ»։ Չզարմանաք, եթե մի գեղեցիկ օր ձեր պատուհանից տեսնեք գեղեցիկ մեքենա, կամ իմանաք, որ բնակարանի սեփականատեր եք դարձել։ Այս տղամարդիկ սիրում են զարմացնել իրենց սիրելիներին։
Միակ բանը, որ նա չի ների, դա ոտնձգությունն է իր սեփական տարածքի նկատմամբ։

Կարիճ

Դուք երբեք չեք կռահի, թե ինչ կա Կարիճի մտքին, ինչի մասին է նա մտածում և ինչ ապրումներ ունի։ Չարժե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպել արտահայտել զգացմունքները, կամ համառորեն փորձել խցկվել նրա հույզերի մեջ՝ նա կարող է շատ ցավոտ խայթել իր խոսքերով։ Եթե տղամարդը լռում է, դա չի նշանակում, որ նա ձեզ հետ համաձայն չէ։ Կարիճը կանի ամեն բան, որպեսզի ենթարկեցնի ձեր կյանքը իր ցանկություններին։ Համատեղ կյանքի արդեն իսկ ամենասկզբում դուք կիմանաք նրա սովորությունների, նախասիրությունների մասին, և ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք կատարում իր բոլոր ցանկությունները՝ միաժամանակ շպարվելով ու արդուկելով ձեր զգեստը։ Կարիճներն աչքերով են սիրում։

Աղեղնավոր

Ճամփորդ, շարջագայություններ սիրող մարդ։ Նույնիսկ եթե նրա աշխատանքը կապված չէ գործուղումների հետ, նա միևնույն է, պարբերաբար կշրջագայի՝ օգտագործելով ցանկացած առիթ։ Նա իսկական միայնակ գայլ է։ Տանը նա անպայման իր համար մի հարմարավետ անկյուն կգտնի և ժամեր շարունակ կանցակացնի այնտեղ։ Աղեղնավորները սիրում են զբաղմունք գտնել իրենց համար․ նրանք հրաշալի կոլեկցիոներներ են, որոնք լավ գլուխ են հանում արվեստից։

Հաճախ այս տղամարդիկ բարձրագույն ուսում են ստանում հեռակա կարգով, քանի որ անիմսատ են համարում լավագույն տարիները ծախսել ուսման վրա։

Աղեղնավորը ամենաիմաստուն նշանն է կենդանակերպի շրջագծում։ Նաև պետք է ասել, որ այս տղամարդիկ շատ պարկեշտ են և միշտ թույլի մարդու, կնոջ և ճշմարտության կողմից են։

Այծեղջյուր

Բարդ կերպար է՝ տարատեսակ հատկություններով համատեղված։ Իրենց լռակյաց լինելու պատճառով այս տղամարդիկ այն կանանց համար են, ովքեր պատրաստ են անցնել բարդ ճանապարհ։ Նա բարդ է ամեն հարցում՝ կենցաղում, սիրային հարաբերություններում։

Բարձրանալով կարիերայի սանդուղքով՝ նա հասնում է մեծ հաջողությունների։
Այծեղջյուրներից լավ ղեկավարներ են ստացվում։ Իրենց գերազանցությունը նրանք նաև ընտանիք են բերում։ Սիրում են հրամաններ տալ իրենց կանանց և երեխաներին։

Պատրաստվեք, որ պետք է զոհեք ձեր կարիերան հանուն Այծեղջյուրի, որպեսզի օգնենք նրան հասնել Օլիմպոսի գագաթին։
Եվ չնայած իր բարդ էությանը, Այծեղջյուրն իր առջև մեծ նպատակներ է դնում և, որպես կանոն, հասնում է դրանց՝ ապահովելով ընտանիքի անդմաների հարմարավետությունն ու սոցիալական կարգավիճակը։

Ջրհոս

Ջրհոսը դժվարանում է վերջակետ դնել իր նախկին հարաբերություններին, և ժամանակ առ ժամանակ նա վերադառնում է այնտեղ՝ համոզվելու, արդյո՞ք ոչինչ բաց չի թողել։ Ստիպված կլինեք անընդհատ փնտրել նրան․ մի բարկացեք, ուղղակի Ջրհոսներն այնքան միամիտ ու պարկեշտ է, որ չեն կարող մերժել։ Նրանք գնում են այնտեղ, ուր իրենց կանչում են։

Հարաբերությունների մեջ իրենք գնահատում են ընկերակցությունը, ունակ են լսել կնոջը և իրենց հովանավորության տակ են առնում նրան։ Ձեր կողքին միշտ վստահելի մարդ կլինի։ Ջրհոս տղամարդիկ սիրում են գաղտնիքներ բացահայտել․ որքան խորհրդավոր եք դուք, այնքան ավելի հետաքրքիր եք նրան։

Նրանց տեխնիկա նվիրեք՝ Ջրհոսները պաշտում են այն։ Սակայն գլուխ չեն հանում հագուստից։
Նրանք ունակ են գերել, գայթակղել, զարմացնել և բացահայտել նոր հորիզոններ։

Ձկներ

Հանդիպում է Ձկների երկու ենթատեսակ՝ գիշատիչ և քաղցրահամ ջրում ապրող։ Առաջինները՝ ուրբաթախոս և խոցելի, երկրորդ տեսակը՝ անխոհեմ իդեալիստներ։ Այս տղամարդիկ ամեն բան վերածում են առեղծվածի, իրենց ամբողջ կյանքը խորհրդավոր է։ Ատում են միայնությունը, այդ պատճառով նրանց հեշտությամբ կարելի է ամուսնացնել։

Ձկները կատարյալ էսթետներ են, և սիրում են գեղեցիկ ու հաջողակ կանանց։ Հարաբերությունների մեջ կնոջը լիարժեք ազատություն են տալիս ինքնազարգացման համար։ Սակայն պետք չէ ստուգել նրա համբերությունը՝ ձեզ երբեք չեն ների նույնիսկ «անմեղ» ֆլիրտը և չեն ընդունի բացակայությունը ուշ երեկոյան։ Այս տեսակ տղամարդը ապրում է մի սկզբունքով՝ Ձուկը լողում է այնտեղ, որտեղ կան խորը զգացմունքներ և թափանցիկություն հարաբերություններում։