Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգը, Զարուհի Բաբայանի անակնկալն ու թոռնուհու՝ Սոֆի Դևոյան կրտսերի խոստովանությունը
«Շատ մնացի հանդիսատեսի դերում, բայց իմ տեղն այնտեղ չէ, իմ տեղը բեմում է»,- իր հոբելյանական համերգի առաջին մի քանի համարին ու շնորհավորական խոսքերին հանդիսատեսին շարքերից հետևելուց հետո ասաց պարուհի Սոֆի Դևոյանն ու բարձրացավ բեմ։ Իր 70-ամյա հոբելյանի առթիվ նա էլ նվեր ուներ հանդիսատեսին․ նա մի քանի րոպե խնդրեց հետնաբեմ գնալու համար և բեմ վերադարձավ պարի իր ամենահայտնի կարմիր զգեստով: Պարուհու խոսքով՝ իր ներկայացրած պարի բեմադրությունը մեկ օրում էր բեմադրել։
Tert.am Life-ը ներկա է եղել պարուհու 70-ամյա հոբելյանին նվիրված համերգին։ Նրա համար անակնկալներ էին պատրաստել ինչպես «Հոգու և պարի թատրոնի» տարբեր սերնդի սաները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու երգիչ-երգչուհիները՝ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը,, Մգեր Արմենիան, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը և այլք:
Համերգի ընթացքում պարբերաբար միանում էր բեմի մեծ էկրանը, որը պարուհու համար մինչև վերջին պահն անակնկալ էր մնացել։ Էկրանից նրան շնորհավորում էին ընկերները, «Հոգու և պարի թատրոնի» առաջին սերնդի ներկայացուցիչները, իսկ վերջում՝ հումորային շնորհավորանք հղեցին նաև ընտանիքի անդամները։ Սոֆի Դևոյանը միանգամից կռահեց․ «Սա Զառչկայի անակնկալը կլինի»։
Հարսի՝ երգչուհի Զրուհի Բաբայանի անակնկալը, սակայն, այսքանով չսահմանափակվեց։ Երաժշտական կատարումից հետո երգչուհին բեմից խոստովանեց․ «Շնորհակալ եմ այն տղայի համար, որն այսօր կողքիս է։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ սեփական երջանկությունը կախված կլինի Ձեզնից»։
Չուշացավ նաև կրտսեր Սոֆի Դևոյանը անակնկալը։ «Դու ինձ համար շատ կարևոր մարդ ես»,- անկեղծացավ նա ու պարային կատարմամբ շնորհավորեց տատիկին։
Ինչպես համերգի ամբողջ ընթացքում, այնպես էլ արդեն հետնաբեմում Սոֆի Դևոյանը, ի պատասխան բոլոր շնորհավորանքների, ասում էր՝ ես երջանիկ եմ։
Հետնաբեմում էլ Սոֆի Դևոյանն ասաց, որ իրեն շատ երջանիկ է զգում, իսկ հուզմունք չկա․ «Իրականում, եթե ասեմ՝ հուզված եմ, կստեմ։ Ուղղակի ինձ շատ լավ եմ զգում, որ կրկին բեմ եմ դուրս գալու՝ իմ սիրելի հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու, իմ սաներն են պարելու։ Ես երջանիկ եմ»։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...