Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը
Րոպեներ առաջ կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Ըստ մրցույթի կանոնների` հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:
Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում, ինչի արդյունքում ներկայացնելու է Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ:
Չեղավ լողազգեստով ցուցադրություն, քանի որ «Միսս աշխարհ» մրցույթն արդեն 5 տարի է, ինչ հանել է այդ փուլը: Փոխարենը եղավ «Միսս Մեդիա» մրցանակ, որը ներկայացնում էր մամուլի ներկայացուցիչների քվեարկությունը, եւ այն տրվեց Լիանա Ոսկերչյանին, իսկ «Միսս Համերաշխություն» տիտղոսին արժանացավ Էլեն Սիմոնյանը: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Միլենա Տալյանը, որի օգտին քվեարկել էր հանդիսատեսը, Մոնիկա Գրիգորյանը, Լիանա Իսրաելյանն ու Անետա Գաբրիելյանը:
Մասնակիցներին գնահատեց ժյուրին, որի կազմում էին «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը: Միջոցառմանը ելույթ ունեցան «Դետք» խումբը, Նիկ Էգիբյանը, Վահե Մարգարյանը, Գոռ Եփրեմյանը, Allianplace խումբը եւ այլք: Երեկոյի հանդիսավարներն էին դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դերասան-հումորիստ Ռաֆայել Երանոսյանը: «Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում:
Աղբյուրը` style.news.am




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...