Այս բնական միջոցի օգնությամբ խնամեք վնասված և ներկված մազերը
Մազերը ներկելու միջոցները, ինչպես նաև վարսահարդարիչն ազդում են մազերի որակի վրա: Մազերը կարելի է խնամել հետևյալ բնական միջոցներով․
Կես բաժակ գարեջուրը խառնեք ալոեի երկու տերևի, ինչպես նաև 2 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ: Խառնուրդը լավ հարեք, որպեսզի միատարր զանգված ստացվի: Խառնուրդը մազերին թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ:
Մազերը վերականգնելու և սնուցելու գործում կարող է օգնել նաև մայոնեզը: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար մայոնեզը քսեք թաց գլխին, թողեք 30 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Արդյունքի հասնելու համար բավարար է այդ պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 1 անգամ:
Մազերը վերականգնելու համար լավագույն միջոցներից մեկն ավոկադոն է: Այս միրգը կարող է ձեր մազերին վերադարձնել փայլը, նաև մազերն ապահովել վիտամիններով և մի շարք օգտակար նյութերով:
Վաղուց հայտնի է խնձորի քացախի օգտակար հատկությունը մազերի համար: Կես բաժակ խնձորի քացախը խառնեք կես բաժակ ջրի հետ, ապա քսեք մազերին: Կես ժամ անց լվացեք մազերը տաք ջրով:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»